Իրազեկում բազմաբնակարան շենքի բնակիչներին

ՀՀ Վճռաբեկ դատարանի թիվ ԵԱՔԴ/0936/02/14 քաղաքացիական գործով 2016 թվականի ապրիլի 22-ին կայացված որոշմամբ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն իրավական դիրքորոշում է արտահայտել «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքով նախատեսված պարտադիր նորմերի կատարմանն ուղղված վճարային պարտավորությունների առաջացման հիմքերի և դրանց կատարման առանձնահատկությունների վերաբերյալ:

Պալատը, մասնավորապես, վեր է հանել այն ընթացակարգային կանոնները, որոնց պահպանման դեպքում միայն բազմաբնակարան շենքի կառավարման մարմինը (համատիրությունը) կարող է բազմաբնակարան շենքի սեփականատերերից պահանջել այդ շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի պահպանման համար անհրաժեշտ գումարի վճարման պարտականության կատարում:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի պահպանմանը ներկայացվող պահանջները բավարարելու համար անհրաժեշտ գումարի վճարման պարտականությունն այդ շենքի շինությունների սեփականատերերի մոտ կարող է առաջանալ միայն հետևյալ իրավական ընթացակարգի սահմաններում և դրա պահպանման արդյունքում.

1. բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից կազմվում է ընթացիկ տարում շենքում կատարվող աշխատանքների վերաբերյալ ակտ,

2. այդ ակտի հիման վրա բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից կազմվում է ընթացիկ տարում շենքում կատարվող աշխատանքների վերաբերյալ նախահաշիվ,

3. ընթացիկ տարում շենքում կատարվող աշխատանքների վերաբերյալ նախահաշվային գումարն ընդգրկվում է տարեկան բյուջեի մեջ,

4. շենքի տարեկան բյուջեն քննարկվում և հաստատվում է ընդհանուր ժողովում,

5. բյուջեի հաստատումից հետո, դրա ծախսային մասը բաժանվում է սեփականատերերի միջև` ըստ ընդհանուր բաժնային սեփականության մեջ նրանց բաժնեմասի չափի: Նշված փաստն արձանագրվում է համատիրության ընդհանուր ժողովի կողմից ընդունված որոշմամբ, որում սահմանվում է պարտադիր նորմերի կատարմանն ուղղված վճարների չափը,

6. փաստացի կատարվում են նախատեսված աշխատանքները, ինչն արձանագրվում է բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից կազմված հաշվետվություններում,

7. յուրաքանչյուր ամսվա համար ոչ ուշ, քան հաջորդ ամսվա 15-ը, պատրաստվում է շինությունների սեփականատերերի կողմից անվանական վճարումների, նախատեսված և իրականացված աշխատանքների ընթացքի վերաբերյալ հաշվետվություն, որի մասին ծանուցվում է բնակիչներին,

8. շինությունների սեփականատերերը նախօրոք ծանուցվում են իրենց կողմից պարտադիր նորմերի իրականացման համար նախատեսված վճարային պարտավորության չափի, ժամկետների և կարգի մասին, ընդ որում, այդ գումարի վճարումը երկու անգամ ուշացնելու դեպքում շենքի կառավարման մարմինն իրավունք է ձեռք բերում դրա բռնագանձման համար դիմելու դատարան` մինչ այդ գրավոր նախազգուշացնելով պարտատիրոջը:

Գործին կարող եք ծանոթանալ այստեղ՝

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0936/02/14

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել