Հունիսի 1-ին, ժամը 12.35-ին ահազանգ է ստացվե, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տերյան փողոցի թիվ 14 շենքի բնակարաններից մեկում 2 տարեկան երեխան ընկել է օրորոցից (երեխան անգիտակից վիճակում է). անհրաժեշտ է շտապօգնությունը:
ԱԻՆ-ին հաղորդում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է , որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տերյան փողոցի թիվ 14 շենքի բնակարաններից մեկում ՌԴ քաղաքացի Ռ. Ռ. Ջ.-ը (2014 թ. ծնված), ընկնելով օրորոցից, տեղում մահացել է: