ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից տրամադրվող և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) կողմից կազմակերպվող դրամաշնորհների մրցույթի հանձնաժողովի հունիսի 1-ի նիստում որոշվել են այն հասարակական կազմակերպությունները, որոնց հետ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կկնքի դրամաշնորհների տրամադրման պայմանագրեր։ Հայտնում են ՀԵՀ-ից:
Ստորև ներկայացնում են այն հասարակական կազմակերպությունները, որոնք դրամաշնորհ կստանան նշված անվանակարգերում։
«Սահմանամերձ գյուղական համայնքների առաջնահերթ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում» անվանակարգ`
- «Արցախի տիկնիկային արվեստի գործիչներ» ՀԿ
- «Իջևան» երիտասարդական դաշինք ՀԿ
- «Հայրենիքի դարպասներ» ՀԿ
- «Դեմետրա-էկո» բնապահպանական, գյուղատնտեսական ՀԿ
«Մերօրյա հերոսներ» անվանակարգ`
- «Աշխարհազոր» երիտասարդական, կրթական ՀԿ
- «Արմսես» գիտակրթական կենտրոն» ՀԿ
- «Երիտասարդ եզդիներ» ՀԿ
- «Հոգու պարտք» հայրենագիտական ՀԿ
- «Սինջար» եզդիների ազգային միավորում ՀԿ
- «Կանանց հանրապետական խորհուրդ» ՀԿ
- «Գիտական կամուրջներ» ՀԿ