Երևանում հայտնաբերվել է դի՝ մարմնին առկա կտրած վերքերով

Հունիսի 1-ին, ժամը 10.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կուրղինյան փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ բնակարանում գազի արտահոսք է եղել, որը մինչ փրկարարների կանչի վայր հասնելը դադարեցվել է տեղի ուժերով:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել Ի. Շ-ի (ծնվ. 1957թ.) դին՝ դաստակի և պարանոցի հատվածում առկա կտրած վերքերով: Տեղեկանում ենք ԱԻՆ-ից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել