ARMACAD ընկերությունը տեղեկացնում է Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչերի դպրոցում հանրային քաղաքականության և հանրային կառավարման թեմայով ուսանելու հայտերի ընդունման մասին։
Ծրագրին դիմող թեկնածուները պետք է ունենան պետական հաստատություններում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ:
Ծրագիրը տևողությունը 5 ամիս է (2017թ. հունվարից մինչև հունիս)։
Ծրագրի տևողության հինգ ամիսների ընթացքում Դավիդյան հիմնադրամը կհոգա մասնակիցների վիզայի, բնակության, գույքի, գրքերի, առողջական ապահովագրության և ուսման հետ կապված ծախսերը։
Դիմելու համար պետք է օգտվել ԱՐՄԱԿԱԴ կայքում առկա առցանց դիմելու հնարավորությունից և ինքնակենսագրականը, երաշխավորագիրը և 250 բառի սահմաններում գրված ուղեկցող նամակը տեղադրել համապատասխան դաշտերում։
Մանրամասներին ծանոթանալու և դիմելու համար խնդրում ենք այցելել Tavitian Foundation Advanced Training Certificate Program in Public Policy & Public Administration
Իրավաբան.net