Իսպանիայում սկսվել է Լիոնել Մեսսիի դատավարությունը՝ հարկային խարդախության առնչությամբ

Իսպանիայի «Բարսելոնա» ակումբի և Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ հարկային խարդախության մեղադրանքի առնչությամբ դատավարությունը սկսվել է Իսպանիայում: Մեսսին և նրա հայրը՝ Խորխեն, ով զբաղվում է նրա ֆինանսական գործերով, մեղադրվում են 2007-ից 2009թ․թ․ ընթացքում Իսպանիային ավելի քան 4 միլիոն եվրոյի հարկ չվճարելու մեջ: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Իշխանությունները պնդում են, որ նրանք օգտվել են Բելիզում և Ուրուգվայում գործող հարկային թաքստոցներից՝ գովազդային պայմանագրերից ստացված միջոցները թաքցնելու համար:

Իսպանիայի հարկային մարմինը պահանջում է խոշեր տուգանքներ և ազատազրկում կիրառել վերջիններիս նկատմամբ, սակայն Մեսսիները հերքում են բոլոր մեղադրանքները: Նախատեսվում է, որ դատավարությունը կտևի 3 օր, իսկ Մեսսին դատարանի առջև կկանգնի հինգշաբթի օրը:

Մեսսիի իրավունքների պաշտպանը նշել է, որ վերջինս երբեք անգամ մի րոպե չի տրամադրել պայմանագրերը կարդալուն կամ վերլուծելուն: Սակայն 2015թ․-ին Բարսելոնայի Գերագույն դատարանը վճռել էր, որ Մեսսին չպետք է ազատվի մեղադրանքներից նրա համար, որ տեղյակ չի եղել թե ինչ է կատարվում իր ֆինանսական միջոցների հետ, որոնք մասամբ կառավարվում են իր հոր կողմից:

Մեսսին և հայրը 2013թ-ի օգոստոսին կամավոր կերպով 5 միլիոն եվրո են վճարել որպես փոխհատուցում, որը համարժեք է չվճարված հարկին և դրա տոկոսներին միասին վերցրած։

Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել