Բրազիլիայի նախկին նախագահի աշխատակազմի ղեկավարը մեղադրվել է կոռուպցիայի մեջ և դատապարտվել է 23 տարվա ազատազրկման

Բրազիլիայի նախկին նախագահի աշխատակազմի ղեկավար՝ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան  դատապարտվել է 23 տարվա ազատազրկման  կոռուպցիայի, փողերի լվացման և նավթային ընկերությունի հետ կոռուպցիոն սկանադալի գործարքները հովանավորելու մեղադրանքով։

Դրանից առաջ Խոսե Դիրսեուն, ով նախկին նախագահ Լուլա Դա Սիլվայի ժամանակ կառավարության ղեկավարն էր, և 2003 թվականից մինչև վերջերս հանդիսանում էր ձախ աշխատավորական կուսակցութան ղեկավար, Գերագույն դատարանի կողմից դատապարտվել էր 10 տարի ազատազրկման կոնգրեսական ընտրարշավի ժամանակ ընտրակաշառքների կազմակերպման գործունեության համար։

Դաշնային դատավոր, Սերխիո Մորոն դատավճիռ կայացնելիս  նշել է, որ նույնիսկ երկրի գերագույն դատարանի դատավճռի հրապարակումից հետո էլ Դիրսեուն շարունակում էր ներգարվված մնալ ընտրակաշառքների կազմակերպման գործունեության մեջ։

Բրազիլիայում իրականացված կոռուպցիոն հետաքննությունը, որը այս երկրում երբևիցե իրականացված խոշորագույն գործողություններից մեկն է, հանգեցրել է գործարար ղեկավարների և փորձառու քաղաքական գործիչների ազատակրմանը, և վերջին տասնամյակների ընթացքում երկրի հետընթացի, ինչպես նաև նախագահ Դիլմա Ռուսեֆի գործունեության հետևանքով հանրության աճող անհանդուրժողականության արդյունք է։

Բրազիլիայի Խորհրդարանը Լուլայի ընտրած իրավահաջոր Ռուսեֆին պաշտոնանկ արեց, և որը այժմ հսկողության տակ սպասում է դատավարության ավարտին։ Այս գործընթացը ճանապարհ հարթեց բիզնեսի նկատմամբ առավել բարյացակամ տրամադրված կառավարության իշխանության գալուն։

Ռուսեֆը չի մեղադրվում Petrobras-ի գործի հետ կապված անօրինականությունների մեջ։ Լուլան, ով Դիրսեուի և այլ ձախ ակտիվիստների հետ 1980ականներինհիմնադրել է Աշխատավորական կուսակցությունը հետ հիմնադրել է աշխատավորական կուսակցությունը, մեղադրվում  է  ընկերություններից կոռուպցիայի միջոցով ստացած շահույթի համար։

Պատրաստեց՝ Թամարա Մինասյանը

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ