Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղության մերձճակատայինհատվածում (Ակնա) հակառակորդի առաջապահ ուժերը միջդիրքային տարածքում սկսել են ձեռնարկել սադրիչ քայլեր, սակայն այս անգամ ոչ թե կրակի դադարեցման պայմանավորվածության խախտումների տեսքով, այլև՝ հրդեհելով չեզոք գոտու խոտածածկույթը՝ նպատակունենալով վնաս պատճառել ղարաբաղյան կողմին, մասնավորապես սահմանամերձ ցանքատարածություններին:
Ադրբեջանական նենգ գործողությունների մասին վաղուց է հայտնի, սակայնբոլոր ժողուրդների համար սուրբ համարվող հացի նկատմամբ նման ստոր արարքնանսպասելի է անգամ Ադրբեջանի նման հակառակորդի կողմից:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Իրավաբան.net