ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով փոփոխություններ են կատարվել «Ոսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման, ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգում»: Հայտնում են նախարարությունից:
Նախարարի հրամանով կատարված փոփոխությամբ սահմանվել է, որ 4-րդ դասարանի (հանրակրթական հիմնական ծրագրերի 1-ին աստիճանի ավարտական դասարան) բոլոր ուսումնական առարկաներից տարեկան և «Մայրենի» և «Մաթեմատիկա» առարկաների գիտելիքների ստուգումից 4-10 միավոր գնահատված սովորողը ստանում է հավաստագիր՝ հաստատված ուսումնական հաստատության կողմից, որը հիմք է հանդիսանում փոխադրվելու հաջորդ դասարան:Հավաստագիրը ներառում է գիտելիքների ստուգման բոլոր գնահատականները և սովորողի 4-րդ դասարանի տարեկան գնահատականները: