Արդարադատության նախարարն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը մայիսի 11-ին ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովին:

Նախարարը շնորհավորել է գրասենյակի նորանշանակ ղեկավարին պաշտոնի ստանձման կապակցությամբ և բարձր գնահատել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ ՀՀ արդարադատության նախարարության համագործակցության ներկայիս մակարդակը:

Արփինե Հովհաննիսյանը կարևորել է նաև օրենսդրական բարեփոխումների գործընթացում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ցուցաբերած աջակցությունը՝ ակնկալելով դրա շարունակականության  ապահովում:

 ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովը շնորհակալություն է հայտնել նախարարին հանդիպման համար, ընդգծել ՀՀ արդարադատության նախարարության հետ իրականացվող ծրագրերի նշանակությունն ու ներկայիս փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն հայտնել:

Հանդիպման ժամանակ նախարարն ու դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք վերաբերել են ՀՀ ընտրական և դատական օրենսգրքերի նախագծերին և այլն:

Այս մասին Իրավաբան.net-ին տեղեկացնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել