Հարկային նոր օրենսգրքով կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու մեխանիզմներ են մշակվել

Հարկային օրենսդրությունը «ցաքուցրիվ» վիճակում է, դաշտը կարգավորող բազմաթիվ  իրավական փաստաթղթեր կան՝ տարբեր իրավական ուժով օժտված, և անհրաժեշտություն է ունենալ համակարգված հարկային օրենսգիրք. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշում էին Հարկային նոր օրենսգրքի մշակման աշխատանքներին խորհրդատվական կարգով մասնակցած փորձագետները:

«Ցանկացած օրենսգիրք մշակելիս ակնկալում ենք ունենալ իդելականը: Ինչպես ասում են՝ լավ հարկը չվճարվող հարկն է, լավ տոկոսադրույքը՝ 0 տոկոսադրույքն է: Նույնն այս դեպքում է»,- հումորով ասաց «Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիա» ՀԿ նախագահ, հարկային խորհրդի անդամ Վահագն Համբարձումյանը՝ հավելելով, որ թեև ակնկալիքներին, բնականաբար, այս օրենսգրքի նախագծում էլ առկա է պետական եկամուտների հավաքագրման ոչ պակաս ռազմավարական խնդիրը:

Սակայն նոր օրենսգիրք ունենալու դեպքում նախևառաջ բոլոր իրավակարգավորումները կհամակարգվեն մեկ փաստաթղթերում: Վ. Համբարձումյանի խոսքով, ներկայումս գործում են բազմաթիվ ենթաօրենսդրական ակտեր, կան պաշտոնական պարզաբանումներ, որոնք երբեմն նույնիսկ ունեն միմյանց հակասող դրույթներ:

Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Տերեսա Դաբան նշեց, որ նոր օրենսգիրքը ուժի մեջ մտնելու դեպքում մի քանի կարևոր խնդիրներ կլուծի՝ հարկահավաքության ընդլայնում, ինչը հնարավորություն կտա պետական բյուջեին առավել մեծ ծախսեր նախատեսել, թափանցիկություն, հարկային դաշտի միջազգային ստանդարտների համապատասխանեցում և դաշտի կանխատեսելիություն, որը մեծապես կազդի ներդրումների ավելացմանը:

«Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ նախագահ Փայլակ Թադևոսյանն էլ համաձայնելով վերոնշյալի հետ, խոսեց նաև օրենսգրքի թույլ կողմերի մասին: Մասնավորապես, նույն կանախատեսելիության ապահավոման վերաբերյալ, ըստ նրա, չկան հակակշիռներ, չկան այդ երեշխիքները, որ ժամանակի ընթացքում փոփոխություններ չեն լինելու:

Իրավաբան.net-ի այն հարցին, որ Հակակոռուպցիոն ռազմավարության թիրախային ոլորտներից մեկը պետական եկամուտների հավաքագրումն է և արդյո՞ք օրենսգրքով մեխանիզմներ ստեղծվել են այս ոլորտում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ, փորձագետները նշեցին, որ կարևորագույն մեխանիզմներից մեկը սուբյեկտիվ մասնակցության նվազեցումն է. մասնավորապես հարկ վճարողի և հարկային տեսուչի շփումը հասցված է նվազագույնի:

Փայլակ Թադևոսյանն իր խոսքում նշեց սակայն, որ կարևոր է ոչ միայն օրենսգրքով մշակված մեխանիզմներ ունենալը, այլև դրանք կիրառելը, ինչն արդեն այլ խնդիր է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

 

Լուրեր

Իրադարձություններ