Վարչապետ Հովիկ Աբրահմյանն այսօր նոր որոշում է ընդունել՝ «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական հալասարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը հաստատելու վերաբերյալ:
Որոշման մեջ նշվում է. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 4-ի N 138-Ն որոշման N 1 հավելվածի 31-րդ կետին համապատասխան՝
1. Հաստատել «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 22-ի «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1067-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1249-Ա որոշումը»:
Որոշման հավելվածով հաստավում է կազմը:
Իրավաբան.net