Reuters գործակալությանը տեղեկացնում է, որ Բրազիլիայի Գլխավոր դատախազության խնդրանքով, երկրի Գերագույն դատարանը կարող է հետաքննություն սկսել նախագահ Դիլմա Ռուսեֆի դեմ: Նրան կարող են մեղադրել ներկայումս երկրի առաջատար պետական նավթային ընկերության «Petrobras»-ի առնչությամբ իրականացվող լայնածավալ հետաքննությանը խոչընդոտելու փորձի համար։
Ըստ աղբյուրի, Ռուսեֆը, ամենայն հավանականությամբ պաշտոնանկ կարվի հաջորդ շաբաթվա սկզբին պետական բյուջեին առնչվող օրենսդրության խախտումների մեղադրանքով։
Ընթացիկ Հակակոռուպցիոն հետաքննության շրջանակներում, ոստիկանությունը ձերբակալել է երկրի նախկին ղեկավար Լուիս Իգնասիո Լուլա դա Սիլվային։ Ռուսեֆին կարող են մեղադրել նախկին նախագահին կատարած իրավախախտումների համար պատասխանատվությունից խուսափելու օգնության փորձոի համար։
Բրազիլիայի նախագահի դեմ հետաքննությունը, տեղի կունենա փակ դռների ետևում փակ ընթացակարգով, քանի որ վերլուծվելու են Ռուսեֆի և երկրի նախկին նախագահի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները։