Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանն այս պաշտոնը ստանձնել է 2003 թվականից:
2011 թվականի սկզբին նրա խնայողությունները կազմել են 6 միլիոն դրամ, 17 հազար դոլար, իսկ տարեվերջին՝ 4 միլիոն դրամ, 17 հազար դոլար և 3950 եվրո: Իսկ եկամուտը կազմել է 7.03 միլիոն դրամ՝ ստացված աշխատավարձից:
2012 և 2013 թվականներին նրա դրամական միջոցները մնացել են անփոփոխ: Իսկ աշխատավարձից ստացված եկամուտը կազմել է 7.4 միլիոն դրամ և 7.66 միլիոն դրամ:
2014 թվականին նրա դրամական միջոցները ավելացել են՝ 7 միլիոն դրամ, 17 հազար դոլար և 5 000 եվրո: Աշխատավարձից ստացված եկամուտը նույնպես աճել է՝ 9.03 միլիոն դրամ:
2015 թվականին Մնացական Մարիտիրոսյանը 6.5 միլիոն դրամով ձեռք է բերել TOYOTA LAND CRUISER PRADO V4, 2.7 L ավտոմեքենա: Այս տարի նրա դրամական միջոցները կազմել են 5 միլիոն դրամ, 17 հազար դոլար և 5000 եվրո: Եկամուտը կազմել է 10.18 միլիոն դրամ:
Նրա կինը՝ Լուսիկ Մարտիրոսյանը, 2011 թվականին ունցել է 960 հազար դրամի եկամուտ՝ ստացված աշխատավարձից, իսկ դրամական միջոցները տարեսկզբին կազմել են 350 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 1 միլիոն դրամ:
2012-ին նրա դրամական միջոցները դարձել են 1.7 միլիոն դրամ, իսկ տարեկան եկամուտը եղել է ընդամենը 980 հազար դրամ:
2013-ին դատավորի կնոջ եկամուտները նվազել են, իսկ ահա դրամական միջոցները գրեթե կրկնակի ավելացել: Աշխատավարձից ստացած եկամուտը կազմել է 790 հազար դրամ, իսկ դրամական միջոցները՝ 3.7 միլիոն դրամ:
2014-ին նույնպես նրա եկամուտը նվազել է՝ դառնալով 604 հազար դրամ, իսկ ահա խնայողությունները ավելացել են՝ 4 միլիոն դրամ:
2015-ին թե դրամական միջոցների, թե եկամուտի չափը մնացել են անփոփոխ:
Դատավորի դստեր՝ Մարիամ Մարտիրոսյանի հայտարարագրերը գրեթե դատարակ են: 2013 թվականին նա միանվագ վճարումից ստացել է 350 եվրոյի եկամուտ, իսկ 2014-ին եկամուտ ստացել է վերցված վարկից՝ 363 հազար դրամ և աշխատավարձից՝ 717 հազար դրամ: 2015 թվականի հայտարարագիր վերջինս չի լրացրել, ենթադրվում է, որ նա այլևս դատավոր հայրիկի հետ համատեղ չի բնակավում:
Մյուս դստեր՝ Թամարա Մարտիրոսյանի հայտարարագրերը նույնպես գրեթե դատարակ են: 2015 թվականին նա ունեցել է 534 հազար դրամի եկամուտ՝ ստացված աշխատավարձից:
Իրավաբան.net