2016 թվականի ապրիլի 28-ին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում ՔՀԿ հակակոռուպցիոն կոալիցիայի Սյունիքի մարզի խմբի հետ համատեղ կազմակերպեց «Սյունիքի մարզի կոռուպցիոն ռիսկերը տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության ոլորտում» թեմայով հակակոռուպցիոն միջոցառում Սյունիքի մարզի ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների մասնակցությամբ:
Քննարկմանը ներկա էին ներկայացուցիչներ քաղաքացիական հասարակական կազմակերպություններից, Կապանի քաղաքապետարանից, ԶԼՄ-ներից, ԻՀԱ-ից, ծրագրի փորձագետը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ռեգիոնալ համակարգող/փորձագետ Անի Ասատրյանը, որից հետո նա զեկույց ներկայացրեց «Սյունիքի մարզի ՏԻՄ գործունեության ոլորտում առկա կոռուպցիոն դրսևորումներն ու հիմնախնդիրները» թեմայով: Վերջինս շեշտեց, որ Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոն դիմող քաղաքացիների մեծամասնությունը դժգոհ է ՏԻՄ գործունեության քաղաքաշինության ոլորտում առկա կոռուպցիոն դրսևորումներից, քանի որ, ընդունված է համարել, թե հողամաս կամ տարածք վարձակալելու, կառուցապատման կամ սեփականության իրավունքով ձեռք բերելու համար ստեղծվում են արհեստական խոչընդոտներ, որոնք հաղթահարելու համար քաղաքացիները ստիպված են լինում ներգրավվել կոռուպցիոն գործընթացների մեջ: Նաև նշվեց, որ նախակրթական ուսումնական հաստատություններում կազմակերպվում են դրամահավաքներ տարբեր առիթներով, ինչը նույնպես անընդունելի է , և սա այն պարագայում, երբ ՏԻՄ մարմինների կողմից արվել է կարգադրություն, որ նմանատիպ դրամահավաքները բացառվեն: Երբ դրանք այնուամենայնիվ շարունակվում են, ինչը նշանակում է, որ չկա խիստ վերահսկողություն:
Այնուհետև «ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Սյունիքի մարզի ՔՀԿ-ների խմբի գործողությունները` ուղղված Սյունիքի մարզում ՏԻՄ գործունեության ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը» թեմայով իր զեկույցը ներկայացրեց «Կապանի կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ նախագահ , ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Սյունիքի մարզի ՔՀԿ-ների խմբի անդամ Քրիստինա Սաղաթելյանը: Նա նշեց, որ , ցավոք, ՏԻՄ մարմինները գործնական քայլեր չեն ձեռնարկում, որպեսզի առավել արդյունավետ և ակտիվ կազմակերպեն ՏԻՄ- ՀԿ համագործակցությունը: Վերջինս շեշտեց, որ երկուստեք ավելի ագտակար կլինի, եթե համագործակցությունը դրվի ամուր հիմքերի վրա, քանի որ ՀԿ-ների միջոցով կարելի է իրազեկվել և լուծում տալ սոցիալական լայն խմբերի խնդիրներին:
ՀԿ ներկայացուցիչների այն հարցին, թե Կապանի քաղաքապետարանը ինչ քայլեր է ձեռնարկում կոռուպցիայի նվազեցման ուղղությամբ, քաղաքապետարանի ներկայացուցիչները պատասխանեցին, որ երկու տարի առաջ ներդրվել է դիմումների ընդունման նոր համակարգ, որը կոչվում է «Մեկ պատուհան», ինչը միտված է նվազեցնելու քաղաքացի-պաշտոնյա կապի հետևանքով առաջացող կոռուպցիոն դրսևորումները:
«Մեղու » ՀԿ նախագահ Վլադիկ Ղուկասյանը նշեց, որ այդ նոր համակարգը կարելի է համարել դրական քայլ, եթե քաղաքացիներին լավ իրազեկվի, թե ինչ է այն իրենից ներկայացնում և ինչպես պետք է օգտվել դրանից:
Իրավաբան.net
Լուրեր
- Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է երեք պաշտոնյաների կաշառք ստանալու եւ 10 անձի վերաբերյալ գործի նախաքննությունը
- Նոր գործիք՝ պետական գնումների ոլորտում շահերի բախման խնդիրները կանխարգելելու և բացահայտելու համար
- Ես 2000 թվականից սկսած աշխատավարձս հավաքում եմ, որպեսզի բնակարան գնեմ. Հրանուշ Հակոբյան
- Հաստատվեցին պետական նպաստների չափերը
- Հակակոռուպցիոն պայքարը Հայաստանում
Իրադարձություններ
- Գույքի և եկամուտների հայտարարագրման ինստիտուտի թափանցիկության ապահովման գործում կարևոր դեր պետք է ունենան ՔՀԿ-ներն ու ԶԼՄ-ները
- «Հայաստանում ոչ թե առողջապահության, այլ հիվանդապահության համակարգ է»
- «Տեղեկատվության ազատությունն այն հիմնաքարն է, որ բնորոշում է հիմնապես ազատ պետությունները». Դավիթ Հարությունյան
- Կստեղծվի կոռուպցիոն ռիսկերի և ապօրինի հարստացման դեպքերի ինտերակտիվ առցանց քարտեզ