Այս պահին Արցախում հանգիստ է, կրակոցներ չկան։ Առանձնահատուկ լրատվական ակտիվություն մի պահանջեք, ամեն ինչ ներկայացվում է ժամանակին։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Մինչ այս ԼՂՀ ՊԲ-ից տեղեկացրել ենք, որ ապրիլի 26-ի օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ինտենսիվ հրետակոծությունները շարունակվել են նաև այս գիշեր: