Դատարանի նախագահ Վարդան Աբրահամյանի գույքն ու եկամուտները

Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Վարդան Աբրահամյանն այս պաշտոնը ստանձնել է 2009 թվականի մարտի մեկից:

2011 թվականի տարվա սկզբին նրա դրամական միջոցները կազմել են 1 միլիոն դրամ և 40 հազար դոլար, իսկ տարեվերջին՝ 500 հազար դրամ և 40 հազար դոլար: Եկամուտը կազմել է 20,87 միլիոն դրամ, որից աշխատավարձը կազմել է 8,87 միլիոն դրամ, 9 միլիոն դրամը ստացվել է վարձակալության դիմաց վարձավճարներից, 3 միլիոնը՝ գույքի օտարումից:

Սակայն այս տարվա հայտարարագրում չկա որևէ նշում գույքի օտարման վերաբերյալ: Փոխարենը նշում կա այն մասին, որ 13,05 միլիոն դրամով ձեռք է բերել NISSAN TEANA ավտոմեքենա:

2012 թվականին դատարանի նախագահի դրամական միջոցները էականորեն աճել են՝ դառնալով 3.5 միլիոն դրամ և 40 հազար դոլար: Իսկ եկամուտը կազմել է 21.07 միլիոն դրամ, որից 8.92 միլիոնը ստացվել է աշխատավարձից, իսկ 12.15 միլիոնը՝ վարձակալության դիմաց վճարից:

2013 թվականին նույնպես նրա դրամական միջոցները շարունակել են աճել՝ հասնելով 11.8 միլիոն դրամի և 40 հազար դոլարի: Եկամուտները նույնպես աճել են՝ 31. 62 միլիոն դրամ, որից 9.46 միլիոնը եղել է աշխատավարձը, 12.15 միլիոնը՝ վարձակալության դիմաց վճարը, 10 միլիոնը՝ գույքի օտարումից ստացված միջոցները:download (1)

Ի դեպ, այս տարվա ընթացքում Վ. Աբրահամյանը օտարել է 2011-ին ձեռքբերած NISSAN TEANA-ն՝ 10 միլիոն դրամով և ձեռք է բերել նոր մեքենա՝  NISSAN PATHFINDER 2.5 L՝  11.26 միլիոն դրամով:

2014 թվականին դատավորի դրամով արտահայտված խնայողությունները աճել են գրեթե կրկնակի անգամ՝ դառնալով 23.8 միլիոն դրամ, իսկ դոլարային խնայողությունները մնացել են անփոփոխ՝ 40 հազար դոլար: Եկամուտները սակայն նվազել են՝ 23,03 միլիոն դրամ, որից աշխատավարձը եղել է 10.88 միլիոն դրամ, իսկ 12.15 միլիոն դրամը ստացվել է վարձակալության դիմաց վճարից:

2015 թվականին նրա խնայողությունները կազմել են 37 միլիոն դրամ և 40 հազար դոլար: Եկամուտը կազմել է 24.41 միլիոն դրամ, որից 12.26 միլիոն դրամը կազմել է աշխատավարձը, իսկ 12.15 միլիոնը՝ վարձակալության դիմաց վճարը:

Նրա կինը՝ Սուսաննա Աբրահամյանը, 2011 թվականի տարեսկզբին ունեցել է 500 հազար դրամ և 4 հազար դոլար, իսկ տարեվերջին՝ 300 հազար դրամ և 4 հազար դոլար: Եկամուտը կազմել է 3.67 միլիոն դրամ, որից աշխատավարձը կազմել է 1.46 միլիոն դրամ, իսկ 2.21 միլիոնը ստացվել է շահաբաժնից:

2012 թվականին խնայողությունները կազմել են 200 հազար դրամ և 4 հազար դոլար: Իսկ 3.6 միլիոն դրամի եկամուտը ստացվել է աշխատավարձից՝ 1.39 միլիոն դրամ և շահաբաժնից՝ 2.21 միլիոն դրամ:

2013-ին նրա դրամական միջոցները դարձել են 400 հազար դրամ և 4 հազար դոլար: Եկամուտը կազմել է 3.26 միլիոն դրամ, որից 1.69 միլիոն դրամը ստացվել է շահաբաժնից, իսկ մյուս մասը՝ աշխատավարձից:

2014-ին Սուսաննա Աբրահամյանի դրամական միջոցները նվազել են՝ դառնալով 100 հազար դրամ և 1000 դոլար: Եկամուտը կազմել է 3.62 միլիոն դրամ, որից 2.1 միլիոնը ստացվել է շահաբաժնից, մյուս մասը՝ աշխատավարձից:

2015 թվականին դրամական միջոցները կազմել են 500 հազար դրամ և 2000 դոլար: 4.18 միլիոն դրամի եկամուտը ստացվել է շահաբաժնից՝ 2.83 միլիոն դրամ, և աշխատավարձից՝ 1.35 միլիոն դրամ:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ