8.5 միլիոն դրամ՝ ԱԳՆ-ի վարագույրների համար

Արտաքին գործերի նախարարությունը ապրիլի 4-ին առուվաճառքի պայմանագիր է կնքել «Անի դիզայն» ՍՊԸ-ի հետ՝  վարագույրներ և վարագույրների քիվերի գնման համար:

 8.5 միլիոն դրամ է վճարվել  40 մետր քիվերի (карниз) և 645 մետր վարագույրների համար: New Picture (7)

Համաձայն գնման փաստաթղթի՝  ձեռք է բերվել  դեկորատիվ պաստառապատ վարագույր և վարագույրի շղարշ, որոնք պետք է լինեն բարձր որակի: Գինը ներառում է նաև չափագրման, տեղադրման և դիզայնի աշխատանքները:

Վարագույրի քիվերը պատրաստվելու են ՄԴՖ-ից՝ ամեն պատուհանի համար պատրաստվում է անհատական չափերով: Գինը ներառում է նաև չափագրման, տեղադրման և դիզայնի աշխատանքները:

 

Լուրեր

Իրադարձություններ