Ապրիլի 13-15-ը Երևան են ժամանել ԵՏՄ և ԱՊՀ անդամ երկրների 30-ից ավելի պաշտոնյաներ, ովքեր մասնակցում էին հակամենաշնորհային քաղաքականության նիստերին: Միջոցառումները կազմակերպվել են Հայաստանում՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) 15-ամյակի շրջանակներում, որը նշվում է այս տարի: Այս մասին տեղեկանում ենք ՏՄՊՊՀ կայքից:
Եռօրյա միջոցառումների անցկացման համար հանձնաժողովը դահլիճի վարձակալության ծառայությունների պայմանագիր է կնքել «Ընդունելությունների տուն» ՓԲԸ-ի հետ և վճարել 2 միլիոն 166 հազար դրամ:
Ընթրիքի մատուցման համար հանձնաժողովը պայմանագիր կնքել է «Վալեմ» ՍՊԸ-ի հետ և վճարել 3.5 միլիոն դրամ:
Իսկ Ֆուրշետը մատուցվել է «Բոնապ» ՍՊԸ-ի կողմից՝ 1.3 միլիոն դրամի դիմաց:
Այսինքն՝ հիշյալ ծառայությունների համար պետբյուջեից վճարվել է 6 միլիոն 966 հազար դրամ կա շուրջ 14.5 հազար դոլար: Դեռևս հայտնի չէ նաև, թե արդյո՞ք հյուրերի գիշերակացի և այլ ծառայությունների համար որքան է վճարվել: