Փաստաբան Ռուզաննա Ազրոյանը ֆեյսբուք սոցիալական ցանցում կատարել է հետևյալ գրառումը.
«Տուգանվել էի Թումանյան-Տերյան խաչմերուկում, ձախ շրջադարձ էի կատարել, բայց արդեն 8 ամսից ավել է, որ ձախը հանել են, կարելի է երթեևեկել միայն ուղիղ, սակայն՝ հատակին պատկերված էր ողիղ և ձախ նշանը, իսկ այն նշանը որի վրա պատկերված էր միայն ուղիղ տեղադրված էր աջ կողմում՝ կորած սյան վրա, ճյուղերի արանքում, վարորդի համար ոչ տեսանելի վայրում, մի խոսքով ՀՀ կառավարության 1699 որոշմամբ սահմամված նորմերի խախտում: Երեկ վճիռս էր, նոր իմացա, որ հայցս բավարարվել է և անվավեր է ճանաչվել ՃՈ-ի տուգանքի որոշումը: Վարչական գործ թիվ ՎԴ/6045/05/15: Վճիռը դեռ տեղադրված չէ, բայց այս քանի օրը կկարողանաք կարդալ: Նախագահող դատավոր՝ Ա. Միրզոյան»: