Ապրիլի 6-ին գրել էինք, որ Քարվաճառում երկու զինծառայողներ են մահացել՝ Սուրեն Արթուրի Արամյանը և Գրիգոր Հերմոնի Ավետիսյանը:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին և 6-րդ կետերի հատկանիշներով (երկու կամ ավելի անձանց սպանություն՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հարուցվել է քրեական գործ պարտադիր ժամկետային զինծառայողների գործով:
«Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են սպանության հանգամանքները, շարժառիթը և առերևույթ սպանություն կատարած անձի ինքնությունը, ում մեղադրանք է առաջադրվել և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,- ասաց Սոնա Տռուզյանը:
Սպանության մեջ մեղադրվողը զինծառայող է, նույն զորամասում է ծառայել: