ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը շարունակում է հրապարակել զոհերի տվյալներն ու լուսանկարները: Վերջին հերոսը, ով զոհվել է առաջնագծում Մասիս Թովմասյանն է, նա 2016թ.-ին՝ որպես կամավոր մեկնել է ռազմաճակատ:
Մասիս Միքայելի Թովմասյան, ծնվել է 1979 թ-ին Մարտի 15-ին ԼՂՀ ք.Ստեփանակերտում,
Ավարտել է ք. Ստեփանակերտի 10-րդ միջնակարգ դպրոցը 1996թ-ին:
1996 -1999թ-ը ծառայել է պաշտպանության բանակի շարքերում:
1999-2003թ սովորել է Երևանի Մենեջմենտի համալսարանը` ստանալով Իրավագիտության բակալավրի աստիճան:
2003- 2008-ը աշխատել է HalloTrust կազմակերպությունում:
2008-ից չէր աշխատում և զբաղվում էր մասնակի գործերով:
2016թ-ին որպես կամավոր մեկնել է ռազմաճակատ, որտեղ և զոհվել է:
Ամուսնացած էր, ունի 2 երեխա` 8 և 10 տարեկան:
Իրավաբան.net