ԱՄՆ պետական դեպարատամենտը հրապարակել է 2015 թվականի Մարդու իրավունքների վերաբերյալ տարեկան զեկույցը, որում անդրադարձ է արվում աշխարհի տարբեր երկրներում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա հիմնախնդիրներին:
Հայաստանին վերաբերող բաժնի նախաբանում նշվում է, որ ՀՀ Սահմանադրությամբ պետության ղեկավար է ընտրվում նախագահը և միապալատ խորհրադարանը՝ Ազգային Ժողովը: ՀՀԿ-ն մեծամասնություն է կազմում ԱԺ-ում և կուսակցության առաջնորդ և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին դոմինանտ դեր ունեն քաղաքական դաշտում:
ՀՀ-ում նախագահական ընտրություններն անցկացվել են 2013 թվականին, իսկ խորհրդարանաը՝ 2012-ին: ԵԱՀԿ-ն այս ընտրությունները բնութագրել է որպես՝ ճիշտ կազմակերպված, սակայն որոշակի բացթողումներով. նշվել է նաև այն լուրջ ընտրախախտումների և ընտրությունների ժամանակ տեղի ունեցած բռնությունների մասին: Քաղաքացիական հասարակությունը արդյունավետ վերահսկողություն է ունեցել անվտանգության մարմինների վրա:
Մարդու իրավունքների ոլորտում այս տարվա ամենալուրջ խնդիրներից են պետպաշտոնյաների կողմից կառավարական ռեսուրսների օգտագործումը՝ իշխող ՀՀԿ-ի գերակայությունը պահապանելու համար, երկրի իշխանությունների կողմից տնտեսական և քաղաքական ուժի օգտագործումը՝ աջակիցներին հարստացնելու և իրավապահներին ու դատական համակարգը կոռումպացնելու, ինչպեսև դատական համակարգի սահմանափակ անկախությունը:
Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում տեղական և միջազգային դիտորդները, քաղհասարակության անդամներն ու լրագրողները հաղորդեցին ընտրական իրավունքի բազմաթիվ խախտումների մասին՝ վարչական ռեսուրսների օգտագործում, բազմակի քվերակություն, լցոնումներ, պաշտոնյաների կողմից դիտորդների և ընտրահանձնաժողովի անդամների ահաբեկումներ: դեկտեմբերի 18-ի դրությամբ ՀՀ Քննչական կոմիտեն հարուցել է 34 քրեական գործ:
Մյուս խնդիրները վերաբերում են բանակում կասկածելի հանգամանքներում և ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերին, լրատավական դաշտում քաղաքական բազմակարծության ցածր մակարդակին (բարձր է ինքնագրաքննության մակարդակը, ավելի հաճախ իշխանական տեսակետներն են արտացոլվում մեդիայում: Ոստիկանությունը լրագրողներին բերման է ենթարկել որպես բողոքի ակցիայի մասնակից քաղաքացիներ):
ԱՄՆ պետդեպարտապենի զեկույցի համաձայն՝ Հայաստանում խնդիրներ կան նաև կրոնական, սեռական փոքրամասնությունների հանդեպ խտրականություն դրսևելու, սելեկտիվ աբորտների, մարդու թրաֆիքինգի և այլ հարցերի վերաբերյալ: Նշվում է նաև, որ կառավարությունը սահմանափակել է աշխատակիցների իրավունքներն ու ոչ բավարար կերպով կիրառել աշխատանքային նորմերը:
Զեկույցի համաձայն, թեև կառավարությունը քայլեր է ձեռնարկել մարդու իրավունքները ոտնահարող պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, որոշ պաշտոնյաներ շարունակել են իրավախախտումներ կատարել: Մինչ այժմ իշխանությունները պաշտասխանտվության չեն ենթարկել որևէ մեկի՝ 2008 թվականի մարտիմեկյան դեպքերի ժամանակ 10 անձի սպանության համար:
Կոռուպցիան պետական համակարգում
Զեկույցում առանձին մաս նվիրված է կառավարությունում կոռուպցիայի և թափանցիկության բացակայությանը.«Օրենքը քրեական պատասխանատվություն է սահմանում պաշտոնյաների կողմից կոռուպցիոն արարքների համար, սակայն կառավարությունը արդյունավետ չի կիրառել օրենքը, և պաշտոնյաները հաճախ ներգրավվել են կոռուպցիոն գործընթացներում և անպատիժ մնացել: Կառավարությունում կոռուպցիայի առկայության վերաբերյալ բազմաթիվ պնդումներ կան»,- նշվում է զեկույցում:
Համաշխարհային տնտեսական ֆորումի 2014-2015թթ.. Գլոբալ մրցունակության զեկույցի համաձայն՝ այս երկրում գործարարությամբ զբաղվելու ամենախնդրահարույց գործոնը հենց կոռուպցիան է:
Թեև Սահմանադրությամբ արգելվում է, որ պետպաշտոնյաներին ձեռնարակատիրական գործունեությամբ զբաղվել, սակայն ընկերությունների ղեկավարներն ու օլիգարխները շարունակել են զբաղեցնել Ազգային Ժողովի մանդատները, և կառավարության այլ պաշտոնյաներ շարունակել են առաջ տանել իրենց բիզնես շահերը: Մի շարք դիտորդների կարծիքով, օլիգարխները կապ են ունեցել կառավարության հետ կամ իշխանավորները մոնոպոլիզացրել են տնտեսությունը: Իշխանությունները շարունակում են արհամարել մեդիայի և այլ զեկույցներին՝ կոռուպցիոն գործընթացներում պաշտպոնյաների ներգրավվածության վերաբերյալ: Մի շարք պաշտոնյաների մեծ գումարների և անհիմն եկամուտների վերաբերյալ բացահայտումներ կան, սակայն իշխանությունները չեն դիմել հակակոռուպցիոն իրավական նորմերին կամ հետաքննություն սկսել:
Բազմաթիվ հաղորդումներ կան սպասրակման, շինարարության, հանրային կառավարման, դատական համակարգի, պետական գնումների և աճուրդների, առողջապահության, հարկային, իրավապահների ոլորտում կոռուցպոին երևույթների վերաբերյալ: Եղել են հաղորդումներ պետական միջոցների յուրացման, պետծառայողների՝ կասկածելի ձեռնարակատիրական գործունեություն կատարելու, հարկերից խուսափելու, և կառավարության հետ կապ ունեցող ընկերություններին հարկային առավելություններ տալու վերաբերյալ: Անդրադարձ է կատարվում ՀԷՑ-ում բազմաթիվ կոռուցպոին խնդիրների վերահնամանն ու հունիսյան բողոքի ակցիաներին:
Նշվում է, որ գլխավոր դատախազն է պատասխանատու եղել քրեական հետապնդում սկսելու, իսկ ՀՀ Քննչական կոմիտեն այս գործերով քննություն կատարելու համար: Սակայն, համաձայն հաղորդումների, ոչ Քննչական կոմիտեն, ոչ էլ ոստիկանությունը չեն աշխատել արդյունավետ և անկախ, ինչպեսև չունեն բավարար ռեսուրսներ: Նախկին գլխավոր դատախազը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահ, ինչն էլ կառույցի անկախությունը կասկածի տակ է դրել՝ համաձայն քաղհասարակության անդամների:
Զեկույցում անդրադարձ կա նաև Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործունեությանը. «Օրենքը պահանջում է, որ բարձրաստիճան պաշտոնյներն ու նրանց ընատնիքի անդամները լրացնեն գույքի տարեկան հայտարարագրեր: Եղել են վարչական տուգանքներ՝ ոչ պատշաճ և կեղծ հայտարարագրեր լրացնելու համար, սակայն Էթիկայի հանձնաժողովը, որը պատասխանատու է հայտարարագրերը հավաքելու և մոնիտորինգի ենթարակելու համար, այդ տեղեկությունների իսկությունը ճշտելու և եկամուտների աղբյուրը ստուագելու կամ կեղծ տեղեկությունների դեպքում տուգանելու լիազորություններ չի ունեցել: Այս տարվա ընթացքում մի քանի դատավորներ, ինչպեսև գլխավոր դատախազը և այլ պաշտոնյաներ հայտարարագրել են մի քանի հազար դոլարի նվերներ՝ որպես իրենց եկամուտ, սակայն որևէ պետական կառույց չի հետաքննել, թե որտեղից են այդ նվերները»:
Նշվում է նաև, որ թեև երկրում գործում է տեղեկատվության ազատության մասին օերնքը, սակայն մի քանի կառավարական մարմիններ և պաշտոնյաներ սահմանափակել են ինֆորմացիայի հասանելիությունը: