ՀՀ ֆինանսների նախարարի գույքն ու դրամական միջոցները

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը 2011թ. հայտարարագրել է 278 մլն դրամ և շուրջ 3 մլն ԱՄՆ դոլար:

Այդ տարվա ընթացքում նա, զբաղեցնելով ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի պաշտոնը, ունեցել է 8,4 մլն դրամ աշխատավարձ հարկային տարում:

2014թ.-ին. ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը ստանձնելով Գագիկ Խաչատրյանը 5 կետերով հայտարարագրել է 5 բազմամյա տնկի, անհատական մեկ բնակելի տուն և երկու բնակարան:

Նրա դրամական միջոցները կազմել են՝ 269 մլն դրամ ու 1,9 մլն դոլար:

Ֆինանսների նախարարի վերջին՝ 2015թ. հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա 1 մլն ԱՄՆ դոլար գումար է ներդրել փոխառության գործարք իրականացնելու համար՝ ստացել 56 մլն դրամի տոկոսներ, կինը 2 մլն դոլարի փոխառության գործարք է իրականացրել, 43 մլն դրամով բնակարան է ձեռք բերել:

Նրա դրամական միջոցները տարվա վերջում կազմել են 220 մլն դրամ ու 1,9 մլն դոլար:

Նախարարի կինը 2011թ. հարկային տարում ունենալով 671 հազար դրամ աշխատավարձ տիրապետել է 187 մլն դրամի և 2,7 մլն դոլարի, սակայն տարեց տարի նրա դրամական միջոցները կտրուկ նվազել են: 2015թ. վերջում նա ունեցել է 72 մլն դրամո ւ 788 հազար ԱՄՆ դոլար:

Ի դեպ, նշենք, որ ապրիլի 9-ի դրությամբ ԼՂՀ կառավարության արտաբյուջետային հաշվին հավաքվել է շուրջ 973.52 միլիոն դրամ, 394 261 ԱՄՆ դոլար, 4122 եվրո, 11.38 միլիոն ռուբլի:

Գագիկ Խաչատրյանը Արցախի համար վճարել է 660 հազար ՀՀ դրամ:

gagul

Իրավաբան.net

 

Լուրեր

Իրադարձություններ