Հրազդանում ընտրակաշառք են բաժանում. Նիկոլ Փաշինյան

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երեկ Հրազդանի օդում լուրեր էին կախված, որ Արամ Դանիելյանի թիմը Հրազդանում ընտրակաշառքներ է բաժանում և այս մասին մեր շտաբ էին հասնում տասնյակ օպերատիվ տեղեկություններ:

Այդ օպերատիվ տեղեկություններից ոչ մեկը, փաստորեն, ոստիկանություն չէր հասնում (այդ մասին անձամբ ինձ ասել է ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցիչը, պնդելով, թե նման տեղեկություններ չունի): Սա նշանակում է, որ Հրազդանի ոստիկանական մարմինները կամ չեն տիրապետում քաղաքի օպերատիվ վիճակին, կամ լռում են փրկագնի դիմաց:

Երեք դրվագով երեկ առնչվել եմ Հրազդանի ոստիկանության և քննչական մարմինների հետ, և նրանց աշխատանքը գնահատում եմ ծայրահեղ ոչ պրոֆեսիոնալ:

Կամ էլ ուղղակի գնված են:

Հ.Գ. Օդում կախված լուրերի համաձայն այսօր ընտրակաշառք բաժանելու գործընթացը Հրազդանում շարունակվելու է: Լրատվամիջոցներին հրավիրում ենք լուսաբանելու»:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ