Ինչպես արդեն իսկ հայտնել ենք, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ, տեղի էր ունեցել զոհված զինծառայողների մարմինների փոխանակում:
Իրավաբան.net-ին, ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը հայտնեց, որ հայկական կողմին վերադարձվել է 18 զինծառայողի մարմին, իսկ ադրբեջանական կողմին` 13 դիակ:
Մեզ հետ զրույցում նա հայտնեց նաև, որ այս պահի դրությամբ դեռևս միայն մեկ զինծառայողի ճակատագիրն է անհայտ:
«Մենք կշարունակենք աջակցել կողմերին՝ որոնողական աշխատանքներում, եթե դրա կարիքը լինի: Մեր աջակցությունն առաջարկված է և ուժի մեջ է»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: