ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ինչ-որ մեկը թող բացատրի որոշ «ամենագետների», որ բրիգադի, հատկապես ուժեղացված բրիգադի, չհաշված տրված այլ միջոցները, առաջիկա խնդրի խորությունը կազմում է առնվազն 10 կմ: Պարզ լեզվով ասած, ըստ ռազմագիտության ադրբեջանական զորքերը, առանց այլ օժանդակ ուժերի, պետք է կարողանային առաջին օրվա վերջում լինել գոնե Մարտակերտում: Մնացածը հետո, մանրամասն ու շատ ծանր»:
Իրավաբան.net