Պետք է ունենանք ռեզերվային բանակ և պատրաստ լինենք. Վովա Վարդանով

Ադրբեջանին ծնկի բերելու համար հայկական բանակը պատրաստ է և կան դրան հասնելու լիովին իրական տարբերակները. այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է ազատամարտիկ, առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը:

Անդրադառնալով վերջին օրերի պատերազմական իրավիճակի սրացմանը, նա նշեց, որ այս դեպքում աննախադեպ էր ոչ թե ադրբեջանական հարձակումը, այլ հարձակման պատճառը. ենթադրվում է, որ հերթական դիվերսիոն ներթափանցման գործողությունից հետո Ադրբեջանը փորձել է էվակուացման գործություն կատարել, ինչը վերածվել է աառավել լայնամասշտաբ գործողությունների.

«Միշտ եղել են դիվերսիոն ներթափանցման փորձեր, եղել ենք հաջող, եղել են անհաջող թուրքերի համար: Երբ անհաջող է եղել, մի քիչ կրակել են, փորձել են իրենց դիվերսանտներին քողարկել, օգնել կրակով: Անգամ փորձել են գալ էվակուացնել, բայց մեր կրակը թույլ չի տվել: Հիմա ի՞նչ է կատարվել հիմա. իրենք էվակուացիայի համար գնացին թեժացման: Դա աննախադեպ էր», – ասաց Վ. Վարդանովը:

Մեր զրուցակիցը ընդգծում է սակայն, որ լայնամասշտաբ գործողությունների Ադրբեջանը պատրաստ չէր, դրա մասին վկայում է այն, որ ադրբեջանական զորքը սահմաններին մոտ չի եղել: Եթե բանակը պատրաստվում է պատերազմի, ապա զորքը մոտեցնում է սահմանին, որպեսզի ծանր զինտեխնիկա կիրառելուց հետո առաջանա և տեր կանգնի դրա արդյունքին: Իսկ տվյալ պարագայում Ադրբեջանը, պատրաստ չլինելով պատերազմի վտանգի տակ դրեց իր պետության ապագան.

«Գնացին այդ աստիճան թեժացման՝ լինելով բացարձակապես անպատրաստ: Գնացին էն վտանգին, որ կարող էր իրենց պետությունը կորածնվեր: Չէր բացառվում, որ մենք հակահարվածի համար գնայինք Քռի աջ ափը հասնեինք, մտնեինք Կիրովաբադ, ոչ մի կերպ դա չէր կարելի բացառել և ինքը համոզված չէր, որ մենք այդպես չենք պատասխանի», – նշեց նա:

Վ. Վարդանովը չի բացառում թուրքական հատուկ ջոկատայինների ներգրավվածությանը այս օպերացիային, իրավիճակի սրացումը Թուրքիայի կողմից: Իսկ հրադադարի վերաբերյալ համաձայնությունը բխում էր թե հայկական, թե ադրբեջանական կողմի շահերից:

Այն հարցին, թե այս պահին հայկական կողմը ի՞նչ քայլեր պետք է նախաձեռնի, Վովա Վարդանովը պատասխանեց, որ այս պահին չպետք է բոլորը մեկնեն Արցախ.

«Մենք պիտի պատրատվենք, ռազմական գիտելիքները վերահիշենք, կամ սովորենք, ովքեր չեն անցել ռազմական պատրաստվություն, բանակում չեն ծառայել: Եվ հասարակությունը պատրաստ լինի դրան և ոչ նրա համար, որ դա սպասվում է: Եթե մենք պատրատս լինենք, ոչինչ էլ չի լինի, սառած վիճակը կտևի այնքան, մինչև ամբողջ աշխարհը հասկանա, որ ԼՂՀ-ն հայկական հող է»,- նա հավելեց նաև, որ պետք է ռեզերվային բանակ ստեղծվի, որում ընդգրկված մարդիկ կապրեն իրենց առօրյա կյանքով, սակայն տարվա մեջ երկու անգամ 10-15 օրով կգնան  զորավարժարաններ, ռազմական պատրաստվածություն կանցնեն, կիմանան ռազմական գործողությունների ժամանակ իրենք որ ստորաբաժնում են լինելու, ով է իրենց հրամանատարը և այլն:

Իսկ այն դիտարկմանը, թե համացանցում են հայտնվել լուսանկարներ ադրբեջանական չպայթած հրթիռներից և նշվում է, որ դրանք անսարք են եղել, Վովա Վարդանովը պատասխանեց.

«Ադրբեջան կոչվածը քիչ մը անգրագետ անձնակազմ ունի՝ ինժեներատեխնիկական մասով: Նրանց մոտ ինժեներատեխնիկական անձնակազմի հիմնական մասը հայեր, ռուսներ, հրեաներ էին, նրանց բոլորին հեռացրին: Եվ հիմա նույնիսկ ամենահզոր տեխնիկայի կիրառելու դեպքում, երբ պահանջվում են պարզ բաներ, չեն կարողանում ճիշտ անել, որ հրթիռը գա հասնի ու պայթի»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել