ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ շտաբի պետ գնդապետ Առուստամյանը լրագրողների հետ հանդիպմանը քիչ առաջ հայտնեց, որ կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունից հետո էլ շփման գծի ողջ երկայնքով կրակը շարունակվել է: Ականանետեր են օգտագործվել հյուսիսային ուղղությամբ, այստեղ նաև տանկը խփել է սանիտարական մեքենային, իսկ արեւելյան և հարավային ուղղությամբ՝ ավելի մեծ տրամաչափի ականանետեր:
Իսկ այսօր առավոտյան հյուսիսային շրջանում առանձին խմբավորումներ հարձակումներ են գործել եւ փորձել գրավել դիրքեր, սակայն անհաջողության են մատնվել: Ապրիլի 1- ից սկսած բոլոր մարտական գործողությունների ողջ ընթացքում հայկական կողմ ունեցել է 32 զոհ: Զոհերի թիվն ավելացել է, քանի որ հայտնի է դարձել, որ անհետ համարվողներից երեքը զոհվել են: Իսկ անհետ կորածների թիվը 25-ը:
Ինչ վերաբերում է Քարվաճառի դեպքերին, ապա մահվան հանգամանքները դեռևս պարզված չեն:
Իրավաբան.net