Այսօր ժամը 18.30-ին Ազգային ժողովի դահլիճում բոլոր պատգամավորների մասնակցությամբ փակ քննարկում է լինելու, որտեղ զեկուցողներ կլինեն Պաշտպանության և արտաքին գործերի փոխնախարարները։ Հրավիրված են բոլոր պատգամավորները. այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:
Նշենք, որ քննարկման թեման վերաբերելու է Արցախյան հակամարտության հարցին: