Ադրբեջանի վայրագությունները դատապարտող ԵԽԽՎ բանաձև պետք է մշակվի. Զարուհի Փոստանջյան

Երեկ Ազգային ժողովում ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն, անդրադառնոլվ, Ադրբեջանի կողմից օրեր շարունակ կիրառվող ագրեսիային, մի քանի առաջարկությամբ է հանդես եկել:

Նախ, նա կարևորել է այն, որ Արցախի Հանրապետությունը պետք է ներգրավված լինի բանակցությունների գործընթացին և իր դիրքորոշումը հայտնի նաև միջազգային հարթակներում:

Իսկ ներկայիս իրավիճակում, պետք է համակարգել արդեն իսկ առակա այն ապացույցները, որոնք փաստում են ադրբեջանական ագրեսիայի և նախահարձակ լինելու վերաբերյալ, այնուհետև մշակել համապատասխան իրավական փաստաթղթեր. «Չպետք է թույլ տանք, որ կատարվի այն, ինչը կատարվեք 25 տարի առաջ Բաքվում, Սումգայիթում և այլ բնակավայրերում, որոնց համար Ադրբեջանն միջազգային ատյանների կողմից չդատապարտվեց: Պետք է համակարգվեն ապացույցները, պետք է կազմվի ադրբեջանական վայրագությունները դատապարտող բանաձևի նախագիծ և հայտարարություն և ներկայացվի ԵԽԽՎ-ում»:

Զ. Փոստանջյանի խոսքով, պետք է ԱԺ-ում իրավաբանների խումբ ստեղծվի, որը կզբաղի այս հարցերով: Նրա խոսքով, պետք է ԵԽԽՎ-ում բարձրացվի ընդհուպ մինչև Ադրբեջանի՝ ԵԽ-ին անդմակացության դադարեցման հարցը, քանի որ նա խախտել է ուժի չկիրառման պարտավորությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել