ՀՀ նախագահը նոր հրամանագիր է ստորագրել, որով ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ է նշանակել Դավիթ Հովհաննիսյանին: Հրամանագրում, մասնավորապես, ասված է.
«Ղեկավարվելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը՝ որոշում եմ.
Դավիթ Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ` հինգ տարի ժամկետով»:
Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմից: