ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն, որը վարել է նախարար Լևոն Մկրտչյանը: Հայտնում են ԿԳ նախարարությունից: Մինչ ընթացիկ օրակարգային հարցերին անդրադառնալը՝ նախարարն ընդգծել է մեր պետության ներքին և արտաքին մարտահրավերները նոր խնդիրներ են դնում պետական ողջ համակարգի, այդ թվում նաև կրթության ոլորտի առջև.
«Կրթության առաջնային խնդիրները դաստիարակությունն է, որը պետք է ընդգծված գաղափար լինի Կրթության ազգային ծրագրում և դառնա ազգային դպրոցի հիմնասյունը: Հայրենասիրական դաստիարակությունը մենք պետք է սկսենք մանկապարտեզից և շթղան հասցնենք մինչև բուհ: Մենք այստեղ ունենք գոհացուցիչ պատկեր, ինչի մասին է վկայում հազարավոր կամավորների առաջին գիծ մեկնելու պատրաստակամությունը: Բայց սա շարունակական գործընթաց է և պետք է հստակ արտահայտված լինի Կրթության զարգացման ազգային նոր ծրագրում՝ հետագա տասնամյակի կտրվածքով»,- նշել է Լևոն Մկրտչյանը և հավելել, որ հայրենասիրությունը արտահայտվում է ոչ միայն մարտի դաշտում, այլև ամենօրյա պարտաճանաչ աշխատանքում՝ կրթական բնականոն և որակյալ գործընթացի կազմակերպմամբ: