ԼՂՀ Պաշտպանության բանակը նոր հաղորդագրություն տարածեց՝ իրավիճակի վերաբերյալ

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են ընթանալ թեժ բախումներ:

Հակառակորդը մարդկային և զինտեխնիկայի մեծ կորուստներից սարսափած, այսօր՝ ժամը 11:20-ի սահմաններում հյուսիսարևելյան ուղղությամբ առաջին անգամ կիրառել է ТОС (Тяжелая огнеметнаясистема) ծանր հրանետային համակարգեր: Նշված զինատեսակի կիրառումից ղարաբաղյան կողմը կորուստ չունի: Նույն ուղղությամբ հակառակորդը օգտագործել է երկու հարվածային անօդաչու թռչողսարք, իսկ 1-ը` հարավարևելյան ուղղությամբ, որոնց արձակած հրթիռները նպատակակետին չեն հասել և որևէ վնաս չենպատճառել: ՊԲ հակաօդայինների կողմից բոլոր 3 հարվածային անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են:

Դեպքերի հետագա զարագացումների մասին՝ մեր առաջիկա հաղորդագրություններում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել