Ամերիկյան պետությունների կազմակերպությունը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան

Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն կիրակի օրը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հանդեպ հրադադարի խախտման վերաբերյալ՝ այդ քայլը համարելով միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարում. այս մասին հայտնում է asbarez.com-ը:

Ամերիկյան պետությունների կազմակերպությունը աշխարհի ամենահին նման կազմակերպությունն է, որը հիմնադրվել է 1889 թվականին՝: Նրան անդամակցում է ամերիկյան 35 անկախ պետություն:

Հայտարարության մեջ նշված է.

«Կայունությունը, խաղաղությունն ու կոնֆլիկտները խաղաղ ճանապարևհով լուծելու ձեռքբերումը արժեքներ են, որոնք տարածվում են մեր կիսագնդից այն կողմ: Այդպիսով, Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ կատարելը մասնավորապես վտանագավոր է, քանի որ այն ոտնահարում է 1994 թվականին հաստատված հրադադարի համաձայնագիրը, ինչպեսև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների միջոցով բարի ապագա ունենանալու սկզբունքը:

Մենք դատապարտում ենք միջազգային իրավունքի այս կոպիտ ոտնահարումը:

Ավելին, քաղաքացիական օբյեկտները ռազմնական գործողությունների թիրախ դարձնելը ոտնահարում է զինված հակամարտություններիհիմնական կանոնները: Այս պրակտիկան պետք է բացառվի:

Մենք կոչ են անում ադրբեջանական իշխանություններին վերականգնել Մինսկի խմբի մարմինների հետ հետաձգված հանդիպումները: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծման հիմնական սկզբունքների հիմքում Հելսինկիի ամփոփիչ արձանագրությունն է (1975 թ.), որի սկզբունքներն են.

– ուժի չկիրառում,

– տարածքային ամբողջականություն

– իրավունքների հավասարություն

– ժողովուրդների ինքնորոշում։

Պահանջում ենք լիարժեք հարգանք այդ սկզբունքների նկատմամբ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել