«Բիլայն» բջջային օպերատորը նույնպես նվազեցրեց դեպի Արցախ զանգերի սակագինը: «374 97 ցանցում ռոումինգում գտնվող Beeline բաժանորդների համար, 2016թ. ապրիլի 2-ից սկսած 374 97 ցանցում ռոումինգի մուտքային և դեպի Հայաստանի ցանցեր, ինչպես նաև տեղական ուղղություններով ելքային զանգերի համար սակագինը կկազմի 5 դրամ 1 րոպեի համար: Բոլոր ելքային SMS- հաղորդագրությունների սակագինը նույնպես կկազմի 5 դրամ»,- նշված է հաղորդագրությունում: