«Առաջարկություն ՀՀ ԱԳՆ-ին. Ժամանակն է իրավական հիմնավորումներով հայտարարություն տարածեք միջազգային կառույցների համար, մասնավորապես հիշատակեք Ժնևի կոնվենցիան (ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ), որը վավարեացվել են 183 պետությունների կողմից, այդ թվում նաև Ադրբեջանի: Ադրբեջանը 1992թ. առ այսօր բացահայտ խախտում է այս կոնվենցիայի պահանջները: Եթե չեմ սխալվում այս մասին ժամանակին հայտարարել է ԼՂՀ-ը, որը հաստատել է նաև Կարմիր Խաչը: Ինչու՞ Ժնևի կոնվենցիան և կից փաստաթղթերը չեք մեջբերում, 12 տարեկան երեխա զոհվեց, խաղաղ բնակիչներից շատերը, այդ թվում նաև երեխաներ վիրավորվեցին: Եթե իրավաբանորեն հայտարարությունները չեն հիմնավորվում, ապա այն դառնում է անատամ… այս կոնվենցիան հզոր փաստաթուղթ է, լրիվ հիմքերն ունեք մեջբերելու, սա նաև հիմք է ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու համար:
Հարգելի պետական պաշտոնյաներ մի վախեցեք Ռուսաստանից, ինքնուրույն լուծեք ձեր հարցերը, հանդես եկեք կոշտ հայտարարությամբ՝ իրավական բոլոր հիմքերն ունեք, պահանջեք նաև ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստ, դա շտապ է, մի ուրախացեք կռիվ-կռիվ խաղալու վրա, անմեղ զոհեր ենք տալիս, գերտերությունների հետ ոտք մի մեկնեք, մենք նրանց տնտեսությունը չունեք, քայքայված տնտեսությամբ ուր եք գնում, որքան էլ ժողովուրդը ոգի ցույց տա:
Դրա համար ենք ասում, հերիք է կեղեքեք ՀՀ պետական բյուջեն, հերիք է միլիոններ ծախսեք Դիլիջանի դպրոցի վրա, դրա փոխարեն ռազմաբազա և ռազմական դպրոց հիմնադրեիք, շատ լավ գիտեիք, որ կոնֆլիկտային գոտում եք… ձեր խելքից խաղաղ բնակիչներ ու երիտասարդ կյանքեր ենք կորցնում, գոնե այսօր միջազգային կառույցների սեղաններին լցրեք ձեր պահանջներն ու առաջարկները, դեսպաններին լծեք այդ գործում…»:
Այս մասին ՖԲ սոցիալական ցանցի իր հաշվի միջոցով հայտարարություն է տարածել Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի իրավաբան Մերի Խաչատրյանը: