ՄԱԿ գլխավոր քարտուղարը հայտարարություն է տարածել

Խորապես մտահոգված լինելով Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով հրադադարի խախտումներով, ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը և քայլեր ձեռնարկել իրավիճակի կայունացման ուղղությամբ:

ՄԱԿ գլխավոր քարտուղարի կողմից տարածված հայտարարության մեջ նշվում է, որ ՄԱԿ ղեկավարն անհագստացած է կիրառվող ծանր զենքերի և դրանց հետևանքով մեծաթիվ զոհերի, այդ թվում նաև քաղաքացիական բնակչության, առթիվ:

Նա կոչ է արել կողմերին անհապաղ  դադարեցնել կրակը, հարգել հրադադարի համաձայնագիրն ու հրատապ քայլեր ձեռնարկել իրավիճակը կայունացնելու ուղղությամբ:

Բան Կի Մունը նաև վերահաստատել է, որ աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի և կողմերի աշխատանքի ձևաչափին, որն ուղղված է վտանագավոր իրավիճակը հարթելուն և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելուն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել