ԱՄՆ կոչը կողմերին

«Ամերիկայի Միացյալ Նահանգները խստագույնս դատապարտում են Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով հրադադարի խախտումները, որոնց հետևանքով մեծաթիվ զոհեր կան, այդ թվում նաև քաղաքացիական անձիք: Մենք մեր ցավակացությունն են հայտնում տուժած ընտանիքներին»- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:

«Մենք կոչ ենք անում կողմերին զսպավխություն ցուցաբերել, խուսափել իրավիճակը սրելուց և պահպանել հրադադարը: Անկայուն այս վիճակը ցույց է տալիս, թե ինչու պետք է կողմերը անհապաղ անցնեն բանակցություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ հակամարտությունը լուծման վերաբերյալ: Մենք կրկնում ենք, որ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծում չունի: Եվ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր, ԱՄՆ-ը հանձն է առնում աշխատել կողմերի հետ՝ երկարատև և բանակցայաին ճանապարհով խաղաղության հասնելու համար», նշել է Քերին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել