Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիր Վիկտորյա Մուրադյանը վերլուծական հոդված է պատրաստել «Մասնագիտական ուսումնական հաստատություններում էթիկայի հանձնաժողովների ստեղծումը օրվա հրամայական» թեմայով: Նշենք, որ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական օժանդակությամբ՝ ԱՄՆ կառավարության ծրագրերի շրջանավարտների փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում: Ստորև ներկայացնում ենք աշխատությունը.
Բաժին 1․Խնդրի նկարագրությունը, ներկա վիճակը
ՀՀ-ում կրթական ոլորտը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման,առաջընթացի գլխավոր նախապայմաններիցի մեկը,հետևաբար տվյալ ոլորտի զարգացումը համարվում է հակակոռուպցիոն 2015-2018թթ․ ռազմավարության գերակա ուղղությունների մեկը։ Կրթական ոլորտի առաջնահերթ խնդիրներն են բոլոր մակարդակներում կրթության որակի և արդյունավետության բարձրացումը, միջազգային ստանդարտներին համապատասխանեցումը, ինչպես նաև կրթության հասանելիությունն ու մատչելիությունը՝բացառելով կոռուպցիոն բոլոր ռիսկերը։
Հայկական բուհերում կա ակադեմիական բարեխղճության խթանման մեծ անհրաժեշտություն։ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի 2012 թվական հետազոտությունը ցույց է տալիս, որ կոռուպցիայի դեմ պայքարը հանդիսանում է 4-րդ կարևոր օղակը ցանկալի բարեփոխումների մեջ՝ մոտ 7,5%:
Տվյալները՝ ՄԱԿԶԾ 2012թ․«Հայաստանի երիտասարդության ձգտումների հետազոտությանե զեկույցից։ Կրթական հաստատություններում բարելավման ենթակա ոլորտները՝
Բարելավելու ոչինչ չկա,ամեն ինչ լավ է | 21.7% |
Վերանորոգել շենքը, լսարանները, շրջակայքը | 16.4% |
Օգտագործել ժամանակակաից դասավանդման մեթոդներ | 8.7% |
Արմատախիլ անել կոռուպցիան | 7.3% |
Բարելավել դասավանդողների մասնագիտական որակավորումը | 6.6% |
Բարելավել գրադարանների,ինպես նաև տեղեկատվության էլեկտրոնային աղբյուրների որակը | 6.3% |
Երիտասարդերին ինքնակրթության հնարավորություն տալ | 5.6% |
Բարելավել համակարգչային սենյակները,լաբորատորիաների հասանելիությունը | 5.4% |
Արդիականացնել կրթական ծրագրեր և դասընթացների բովանդակությունը | 5.2% |
Կենտրոնանալ պրակտիկ գիտելիքների և հմտությունների զարգացման վրա | 5.1% |
Բովանդակությունը համապատասխանեցնել աշխատաշուկայի պահանջներին | 4% |
Վերացնել հովանավորչությունը | 2.8% |
Ընդլայնել համագործակցության և փոխանակման հնարավորությունները օտարերկրյա կրթական հաստատությունների հետ | 2.7% |
Կրթական ոլորտում հակակոռուպիոն վարքագծի ձևավորման հիմնական ուղղություններն են՝
1․ Էթիկայի օրենսգրքերի/օրենքների ստեղծում
2․ Հակակոռուպցիոն թեմաների ընդգրկում կրթական ծրագրում
3․Թափանցիկության և հաշվետողականության աճ
4․ ՄՌ կառավարման ոլորտում բարեփոխումներ և աշխատավարձերի բարձրացում
5․Հանրային իրազեկման բարձրացման արշավներ
6․Ներքին իրավական ակտերի փոփոխում
7․Կոռուպցիոն խնդիրների հետազոտություն և դեպքերի բացահատյում
8․Շահերի բախման չեզոքացում
Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2015-2018 թվականների միջոցառումների ծրագիրը կրթական ոլորտի բարեփոխումների համար նախատեսում է մասնագիտական ուսումնական հաստատություններում էթիկայի հանձնաժողովների ստեղծում և գործարկում 2015-2018թթ․ ՀՀ ԿԳՆ վերահսկողության ներքո և ՀՀ պետական բյուջեի հաշվին։ Դրան նախորդող կետում սահմանվում են նաև մանկավարժների էթիկայի կանոնների մշակումը և հաստատումը,իսկ հաջորդող կետում՝ ԵԽ աջակցությամբ բուհերում դասավանդողների համար էթիկայի կանոնների մշակում և ներդնում/վերջինը 2-ը նաև միջզգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ/։
Միջազգային փորձում քիչ չեն էթիկայի կանոնագրքերի և հանձնաժողովների ստեղծման օրինակները՝
1․«Ֆլորիդայում կրթական ոլորտի աշխատողների էթիկայի կանոնագիրք և մասնագիտական վարքագծի սկզբունքներե1
2․ Չեխիայի տեխնիկական համալսարանի էթիկայի հանձնաժողովը2
3․Ցյուրիխի համալսարանի էթիկայի հանձնաժողովը3,որը կազմած է 7 դասախոսական ներկայացուցիչներից, 2 հետազոտական օգնականներից,3 ուսանողից, 2 բուհական դասախոսներից և Էթիկայի կենտրոնի անդամ ինստիտուտների 3 ներկայացուցիչներից։ Հետևյալ բաշխվածությունը հնարավորություն է ստեղծում ապահովել անաչառ աշխատանք,ինչպես նաև օգնում է խուսափել շահերի բախումից։ Հանձնաժողովի գլխավոր նպատակն է ուսումնական ծրագրի բարելավումը և էթիկական հիմնախնդիրների ներդնումը դասավանդման պրոցեսում։
- https://www.fldoe.org/teaching/professional-practices/code-of-ethics-principles-of-professio.stml
- https://www.cvut.cz/en/ethics-commision
- https://www.ethik.uzh.ch/en/ethikkommission.html
- Ամերիկյան դասավանդողների ասոցիացիայի էթիկայի կանոնագիրքը4, որում հստակ սահմանվում են 4 գլխավոր սկզբունքներ՝
- Էթիկական վարքագիծ ուսանողների նկատմամբ
- Էթիկական վարքագիծ փորձի և կատարողականի նկատմամբ
- Էթիկական վարքագիծ կոլեգաների նկատմամբ
- Էթիկական վարքագիծ ծնողների և համայնքի նկատմամբ
5․ Բերկլիի և Ինդիանայի,ինչպես նաև աշխարհի շատ այլ առաջատար համալսարանների «Էթիկայի կանոնագրքերը»
6․ Բազմաթիվ երկրներում ինստիտուցիոնալ էթիկայի խախտումների թվին են դասվում դասերից ուշանալը, տնային հանձնարարություններ անարդար գնահատումը, հատուկ սեռին,ազգության կամ կարծիքին նապախատվություն տալը և այլն։
Բաժին 2․ Ի՞նչ բարեփոխումներ են կատարվել այս ուղղությամբ նախորդ ռազմավարական ծրագրի շրջանակներում
2009-2012թթ․ընթացքում հակակոռուպցիոն ռազմավարության արդյունքում մշակվել են «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի վարպետության մակարդակի մասինե տեղեկանքի և բնութագրիչների ձևերը, «Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգըե5։
Ավելին, ՀՀ ԿԳՆ-ի հրամանով հաստատված «Կրթական համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2011-2012թթ․ համալիր գործողությունների ծրագրիե համաձայն՝ բուհերի կողմից մշակվել են այդ հաստատությունների տարեկան հակակոռուպցիոն ռազմավարությունները,որոնց մեջ ենթադրաբար պետք է մտներ դասախոսական կազմի էթիկայի կանոնագրքի ստեղծումը/լրամշակումը։ Դժբախտաբար, դասավանդողների էթիկայի մասին ոչ մի խոսք ես չգտա, օրինակ, ՀՊՄՀ 2015թ․ հակակոռուպցիոն միջոցառումների իրականացման ծրագրում6։ Մյուս կողմից՝ 2012 թվականի նոյեմբերի 8-ին ԵՊՀ գիտական խորհրդի կողմից ստեղծվել է ԵՊՀ գիտխորհրդին կից էթիկայի հանձնաժողով։ Գործում է այն արդյոք, թե՞ ոչ՝ այլ հարց է։
4https://www.aaeteachers.org/index.php/about-us/aae-code-of-ethics
5https://www.justice.am/storage/files/pages/pg_4308532268351_RAZMAVARUTYUN.pdf
6https://armspu.am/upload/file/1/Hakakorupcion%20Hashvetvutyun%202014%20ev%20cragir%202015.pdf
Սակայն ԵՊՀ ուսանողների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանի դիտարկմամբ անգամ Էթիկայի հանձնաժողովի առկայությունը ստեղծում է յուրահատուկ վախի մթնոլորտ և դասախոսը հասկանալով, որ ոչ պատճաշ վարքի դեպքում ուսանողը ունի դիմելու տեղ, խուսափում է էթիկայի նորմեր խախտումներից և ավելին,դրանց կատարման դեպքում շտապում է արագորեն հարթել իրավիճակը։
Պետք է մշակվեն էթիկայի նորմեր բարձրագույն կրթության ոլորտի աշխատողների,դասախոսների համար, և աշխատանքային պայմանագրով պետք է սահմանվեն խիստ պատժամիջոցներ տվյալ նորմերը խախտելու դեպքում/ ընդհուպ մինչև որակավորումից զրկում,աշխատանքից ազատում և այլն/։
Բարձրագույն կրթության ոլորտի մասնագետները պետք է լինեն հավատարիմ էթիկայի նույնիսկ ամենաբարձր չափորոշիչներին ուսանողների աշխատանքների քննման և գնահատման ընթացքում։ Սակայն այս քայլը միակողմանի լինել չի կարող․ աշխատանքը պետք է սկսվի միանգամից 2 ուղղությամբ՝ուսանող և դասախոս։ Նույն խիստ նորմերը պետք է սահմանվեն նաև ուսանողների նկատմամբ, ինչպես նաև այն անձանց,ովքեր փորձում են խախտել էթիկական հիմնարար նորմեր բարձրագույն կրթության ոլորտում։ Հենց բուհական անձնակազմը պետք է հանձն առնի ուսանողների շրջանում էթիկական նորմերի, պատշաճ վարվելակերպի կանոնների ներդրումը,դրանց իրազեկվածության բարձրացումը7։
Բաժին 3․ Լուծումներ
Ըստ իս՝ գործողությունների ծրագրի այս օղակը միանշանակ լավ խթան կարող է հանդիսանալ բուհերում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման համար, սակայն մեզ պետք է՝
1․Լավ մշակված գործողությունների պլան, և ինչը պակաս կարևոր չէ՝շարունակական վերահսկողություն սահմանում բուհերի նկատմամբ,
2․Բուհերի տարեկան հակակոռուպցիոն ռազմավարությունների մշակման և դրանց իմպլիմենտացիայի մոնիթորինգ և զեկույցների պատրաստում։ Տարեկան հաշվետվությունները պետք է ներառեն հայեցակարգի և ռազմավարության իրականացման գնահատում, հայտնաբերված թերությունները և դրանց լուծելուն ուղղված առաջարկություններ։ Ավելին,պետք է ապահովել այդ բուհական հակակոռուպցիոն ռազմավարությունների,ինչպես նաև տարեկան մոնիթորինգի հրապարակայնությունը և հաշվետողականաությունը, որպեսզի մեծացվի ՔՀԿ մասնակցությունը և ներգրավվածությունը։
3․ՀԿ-ներին աջակցության ցուցաբերում,որպեսզի նրանք առաջին աղբյուրից՝ուսանողից, կարողանան բացահայտել էթիկայի նորմերի առավել ակնառու և անգամ թաքնված խախտումները,
4․ Պարտադիր վերահսկողություն ԲՈԼՈՐ բուհերում էթիկայի հանձնաժողովների ստեղծման և ձևավորման նկատմամբ, ինչպես նաև դրանց կազմի ընտրության նկատմամբ․ եթե էթիկայի հանձնաժողովում լինեն,օրինակ, ռեկտորը և 2 դեկան, տվյալ հանձնաժողովի արդյունավետությունը կձգտի 0-ի։
5. Դասախոսների և վարչական մասի վարքագծի գնահատման ցուցիչներ պետք է ստեղծվեն, որոնք բաղկացած կլինեն մի քանի մասերից։ Օր․՝ վարքագծի գնահատումը ուսանողներին կողմից, կոլեգաների կողմից և կրթական հաստատության ղեկավարության կողմից։ Բազմակողմանի մոտեցումը հնարավորություն կտա իրավիճակի ամբողջական պատկերը ունենալ։
6․Համագործակցություն միջազգային կառույցների, Բոլոնիան գործընթացում ներգրավված երկրների և բուհերի հետ,մասնագետների վերապատրաստումներ և փոխանակման ծրագրեր կոնկրետ «Դասավանդող անձնակազմի էթիկայի նորմերե թեմայի շրջանակներում։
7․Համապատասխան իրավական ակտերի ընդունում՝շեշտը դնելով ոչ թե պատժի խստության,այլ պատժի անխուսափելիության վրա։ Իրավական ակտերը կարող են լինել ինչպես ներքին կանոնադրական, այնպես էլ ենթաօրենսդրական։
Կարծում եմ և համոզված,որ վերոնշյալ ինչպես նաև մի քանի այլ կետերի պատճաշ և բարեխիղճ իրականացման դեպքում ռազմավարության այս 3 փուլերը կարելի է համարել հաղթահարված։
Օգտագործված գրականության ցանկ
- National Youth Aspirations Research Report, 2012, RA Ministry of Sport and Youth Affairs United Nations Development Program
2․ Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2015-2018 թվականների միջոցառումների ծրագիր
https://www.justice.am/storage/files/pages/pg_4308532268352_MIJOCARUMNERI_CRAGIR.pdf
3․Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը /նախագիծ
https://www.justice.am/page/583#sthash.lfPJph1Q.dpuf
4․Մարդու իրավունքների պաշտպանի 2013թ. տարեկան զեկույցը
https://safesoldiers.am/wp-content/uploads/2014/04/MIP-2013.pdf
- https://www.transparency.org/