Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնների (ՇՊԱԿ) ազգային ցանցը` որպես ՀԿ-ների կողմից կառավարվող հակակոռուպցիոն կենտրոններ, գործում են Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում: Նրանք, ովքեր դարձել են կոռուպցիայի զոհ կամ կոռուպցիոն դրսևորումների են հանդիպել, կարող են դիմել, ստանալ անվճար իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն:
iravaban.net-ը զրուցել է Երևանի ՇՊԱԿ-ի ղեկավար/ավագ իրավախորհրդատու Մարատ Ատովմյանի հետ:
-Երևանում երբվանի˚ց է գործում ՇՊԱԿ-ը:
Երևանի ՇՊԱԿ-ը Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցացիան գործարկում է 2010թ-ի օգոստոսից:
-Հիմնականում ի˚նչ խնդիրներով են մարդիկ դիմում կենտրոն:
Տարատեսակ հարցերով` քաղաքացիաիրավական բնույթի վեճերով, սոցալական ապահովության, աշխատանքային իրավունքների, կրթության, առողջապահության ոլորտներին առնչվող հարցերով:
-Ինչպե˚ս եք իրականացնում մարդկանց իրավունքների և շահերի պաշտպանությունը:
Անհրաժեշտության դեպքում համապատասխան հարցումներ ենք կատարում պետական մարմիններ: Լինում են դեպքեր` բողոքը վերահասցեագրում ենք դատախազություն կամ ոստիկանություն, որ նրանք ուսումնասիրեն գնահատական տան արծարծված խնդրին: Ընդգծված կոռոպցիոն ռիսկ պարունակող գործերով նաև փաստաբան ենք տրամադրում, որը վարում է գործը դատարանում: Աջակցում ենք մարդկանց ինքուրույն դիմեն դատարան կամ դատարանում ինքնուրույնաբար պաշտպանեն իրենց իրավունքները:
-Երևանում մարդիկ որքանո˚վ են տեղեկացված իրենց իրավունքներից:
Մեր տարատեսակ հանդիպումները ցույց են տալիս, որ կա բնակչության որոշակի քանակ, որ հետամուտ է, տեղյակ է իր իրավունքներին և պաշտպանության միջոցներին, բայց չեմ կարող ասել, որ քաղաքացիների մոտ մեծ թիվ է կազմում:
-ՇՊԱԿ-ի կողմից ձեռնարկվո˚ւմ են միջոցներ հասարակության իրավագիտակցության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:
Մենք ուսումնական տարբեր հաստատություններում` դպրոցներում, բուհերում կոռուպցիայի հետ կապված հարցերով կազմակերպում ենք հանդիպումներ, քննարկումներ, ուսուցումներ: Քաղաքում իրավական թեմաներով տպագրական նյութեր ենք բաժանում: Հնարավորինս մասնակցում ենք տարբեր հաղորդումների, որոնց միջոցով փորձում ենք իրազեկել մարդկանց իրենց իրավունքների մասին:
– ՇՊԱԿ-ի օգնությամբ լուծված ի˚նչ հաջողված պատմություններ ունեք:
Կան մի քանի հաջողված գործեր: Օրինակ ՇՊԱԿ-ի միջամտությամբ ոստիկաններից մեկը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, քանի որ խախտել էր քաղաքացու իրավուքները: Կենսաթոշակի հետ կապված խնդիր ենք ունեցել: Հասել ենք նրան, որ քաղաքացու կենսթոշակը բարձրացվել է:
-ՇՊԱԿ ստացված դիմում- բողոքների վերլուծության հիման վրա` Երևանում ավելի շատ ո˚ր ոլորտներում են առկա կոռուպցիոն ռիսկեր:
Միանշանակ դժվար է ասել: Մեզ դիմում են և’ Երևանի քաղաքապետարանի, և’ կադաստրի, և’ սոցալական ապահովության մարմինների հետ կապված հարցերով: Այս բոլորը ցույց է տալիս, որ մարդիկ այս կամ այն չափով դժգոհություն ունեն այդ մարմիների աշխատանքից: Դիմելով ՇՊԱԿ` մարդիկ փորձում են մեր օգնությամբ լուծել իրենց խնդիրները:
Նունե Հովսեփյան