Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիր Լիանա Այվազյանը վերլուծական հոդված է պատրաստել «Հանրային ծառայողի բարեխղճության և հայտարարագրման թափանցիկության խնդիրները Հայաստանում» թեմայով: Նշենք, որ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական օժանդակությամբ՝ ԱՄՆ կառավարության ծրագրերի շրջանավարտների փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում: Ստորև ներկայացնում ենք աշխատությունը.
Հանրային ծառայողի բարեխղճության և հայտարարագրման թափանցիկության խնդիրները Հայաստանում
Կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն միջոցառումներից է օրինավոր և բարեխիղճ հանրային ծառայողների դասի ձևավորումը, որը պետք է իրականացնի պետությունը որոշակի տևական ժամանակի ընթաքում, համապատասխան իրավական դաշտի ձևավարման և սիստեմատիկ կազմակերպչական աշխատանքերի միջոցով: Օրենսդրական դաշտի ձևավորման գործում կարևոր նշանակություն ունի «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը, որը սահմանելով հանրային ծառայության հիմնական սկզբունքերը նախատեսում է այնպիսի սկզբունքներ ինչպիսիք են օրինակ ՝
-հանրային ծառայողի ազնվությունը,
-պատասխանատվության զգացումը,
– հարգանքը անձի և նրա իրավունքերի հանդեպ …
Նշված օրենքի 28-րդ հոդվածը սահմանելով հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոնները նշում է դրանց մեջ հետևյալ կանոնները ՝ հարգել հանրության բարոյական նորմերը, իր գործունեությամբ նպաստել զբաղեցրած պաշտոնի և իր ներկայարած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը [1]: Նշված և այլ բարոյաիրավական արժեքները միտված են ապահովելու հանրային ծառայողի պատշաճ վարքագիծը, բացառելու հանրային և մասնավոր շահերի բախումը և որ կարևորն է նվազագույնի հասցնելու կառուպցիայի դրսևորումները պետական կառավարման ոլորտում: Պատահական չէ, որ առանձին հեղինակներ ներկայումս առաջարկում են բարեխիղճ հանրային ծառայողի դասի ձևավորման գործում իրավաստեղծ գործունեության այնպիսի ուղղվածություն, որը պետք է համապատասխան կանոնակարգման ենթարկի հանրային ծառայողի սոցիալ-հոգեբանական վարքագիծը, որոնց մեջ առաջնային տեղ պետք է զբաղեցնի աշխատանքի պատշաճ վարձատրությունը եկամուտների մասին տեղեկությունների հայտարարագրման մեխանիզմը և այլ գործոններ [2]: Հարկ է նշել, որ հանրային և մասնավոր շահերի հարաբերական տարուղղվածությունը ոչ միշտ է հաշվի առնվում և ոչ միշտ է հնարավոր սահմանել իրավական նորմերով, և դրա բախումները սահմանափակել պետական ինստիտուտններով: Հետևաբար պետությունը իր հակակոռուպցիոն քաղաքականությունը առաջին հերթին պետք է դրսևորի ոչ այնքան կառավարչական-ինստիտուցիոնալ կամ կազմակերպա-իրավական միջոցներով, որքան անձի հոգեբանական մեխանիզմն արտահայտելու միջոցով, մյուս կողմից վերոհիշյալ միջոցները կիրառելու համար անհրաժեշտ է հոգեբանական, բարոյական և քաղաքաիրավական բեկում հասարակության գիտակցության մեջ:
ՀՀ կառավարություն 2015-2018թթ-ի կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության
Ռազմավարությունում հատուկ ծրագիր է նախատեսել այն միջոցառումների մասին, որոնց իրականացումով որոշակի քայլեր կարվեն օրինավոր և բարեխիղճ հանրային ծառայողի դասի ձևավորման գործում: Զուգահեռաբար հարկ ենք համարում խոսել, մեր կարծիքով ռազմավարության թերի կետերից, մասնավորապես.
- Վարքագծի կանոնների պահանջների իրական կատարումը, ներառյալ՝ այդ պահանջներին չենթարկվելու համար ներգործության միջոցների կիրառումն ապահովող գործուն ընթացակարգերի մշակումն ու ներդրումը,
- Էթիկայի հարցերով պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն և հսկողություն իրականանող օղակներին հանրային ծառայության առանձին ոլորտներում շահերի բախման անհամատեղելի գարոծունեության և այլ սահմանփակումների բացահայտման գործառույթների վերապահումը,
8 Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ձևավորման և անդամների ընտրության վերանայման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը,
Թվարկված միջոցառումների առանձին կետերում բացակայում է որոշակի հստակությունը և առկա է նորմերի ձևակերպումների անորոշություն : Այսպես օրինակ՝
– 6-րդ կետում չի նշված թե ներգործության միջոցները , որ ծառայությունը (մարմինը) պետք է մշակի և կիրառի:
-7-րդ կետում օգրագործված է «անհամատեղելի գործունեություն» բառակապակցությունը, ցանկալի կլիներ տրվեր դրա սահմանումն ու պարզաբանումը :
– 8-րդ կետի վերաբերյալ նշենք , որ անհարժեշտ է այս ծառայությունը ունենա ինքնուրույն անկախ պետական մարմնի կարգավիճակ:
Միջազգային փորձ` Սինգապուրում և Ֆինլադիայում պետական ծառայողները հաշվետվություն են ներկայացնում նախորդ տարում իրենց կատարած ծախսերի մասին և հատուկ անկախ հակակոռուպցիոն մարմինը այդ տվյալները համադրում է ծառայողների տարվա ընթացքում ստացած աշխատավարձի գումարի և այլ օրինական եկամուտների հետ և ինչ ամենակարևորն է մարմինը նաև իրականցնում է մշտադիտարկում, որը անհերքելիոնրեն նպաստում է կոռուպցիոն ռիսկերի առավելագույնս նվազմանը: Նիդեռլանդներում մշտական մոնիթորինգներ են իրականացվում հնարավոր կոռուպցիոն ռիսկեր պարունակող օջախներում և պաշտոնատար անձինք միշտ լինում են դիտարկումների կիզակետում, իրականացնում են առավել բարձր կոռուպցիոն ռիսկեր պարունակող գոտիների չեզոքացման ռազամավարություն՝ համապատասխան ճանապարհային քարտեզների օգնությամբ: Պատժամիջոցներն են ՝ խոշոր տուգանքերի նշանակում, պետական մարմիններում աշխատելու արգելք և ամբողջությամբ զրկվում են բոլոր տեսակի առավելություններից, որոնք տրվում են պետական ծառայողներին: Իսրայելում առանցքային դեր է խաղում Էթիկայի կանոնակարգերի մասին պրեֆեսիոնալ օրենսգրքերը, որոնցում սահմանված են առաջարկություններ որոշումների համար, երբ տեղի է ունենում շահերի բախում[3]:
Դիտարկումներ՝ առկա պրոբլեմներ, առաջարկություններ
Հայտարարագրի համակարգը գոյություն ունի աշխարհի շատ երկրներում և ունի իր առանձնահատկությունները միաժամանակ պետք է նշել, որ այդ համակարգերը կառուցված են 2 առանցքային նպատակների շուրջ՝ կանխարգալել բարձրաստիճան պաշտոնատար անձանց ապօրինի հարստացումը և կարգավորել շահերի բախումը[4]: Ապօրինի հարսատացումը՝ հանրային պաշտոնատար անձանց ակտիվների նշանակալի ավելացումն է, որը գերազանցում է վերջինիս օրինական եկամուտները:
Շահերի բախումը դա իրադրություն է, որի դեպքում հանրային պաշտոնատար անձի անձնական շահագրգռվածությունը (ուղղակի կամ անուղղակիշ), ազդում է կամ կարող է ազդել պաշտոնական պարտականությունների իրական կատարման վրա և որի դեպքում կարող է ծագել հակասություն պաշտոնատար անձի անձնական շահագրգռվածության և մյուս անձան օրինական շահերի միջև :
Ի տարբերություն մի շարք պետությունների ՀՀ-ում գույքի և եկամուտների մասին հայտարարգիր են ներկայացնում միայն բարձրաստիճան պաշտոնատար անձինք (ՀԾ հոդված 5 կետ 15-րդ) և նրանց հետ փոխկապակված անձիք: Նշված անձինք հայտարարագրերը ներկայացնում են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով, որն էլ իրականացնում է այդ հայտարարագրերի գրանցումը, հաշվառումը, ուսումնասիրությունն և համապատասխան տվյալների հրապարակումը: Անհարաժեշտ ենք համարում նշել, որ իր գործունեության 3 տարվա ընթացքում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հայտարարագրերի ուսումնասիրության արդյունքում, որևէ լուրջ խախտումներ, չարաշահումներ, կոռուպցիոն դրսևորումներ չի բացահայտել և հրապարակման չի ենթարկել: Միգուցե դա պայմանավորված է նրանով, որ վերջինիս մոտ բացակայում է իրավական առումով բացարձակ անկախությունն ու ինքնուրույնությունը, և համապատասխան ներգործության մեխանիզմները: Մյուս կողմից անհրաժեշտ է, որպեսզի այդ հանձնաժողովը ապահովի իր գործունեության մաքսիմալ հրապարակայնություն և թափանցիկություն՝ պետք է առավել սերտ համագործակցի համապատասխան հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ –ների հետ:
Ներկա պայմաններում կոռուպցիայի դեմ մղվող պայքարի միջոցառումների շարքում մեծ նշանակություն է ձեռք բերում, հանրային կառավարման տեղեկատվության ազատ և թափանցիկ փոխանակումը, այդ հարցին վերաբերող իրավական կարևոր ակտ է համարվում «Տեղեկտվության ազատության մասին» ՀՀ օրենքը[5]: Իր դրական նշանակության կողքին ինչպես նշում են անկախ փորձագետները նշված օրենքը լրամշակման կարիք ունի, պայմանվորված մի շարք գործոններով և հատկապես կոռուպցիայի դեմ համակարգված պայքարի կազամակերպման անհաժեշտությամբ, այսպես օրենքը հստակ դրույթներ չի պարունակում այն մասին, որ պետական մարմինները պարտավոր են, համացանցում տեղադրել, բոլոր տեղեկությունները, որոնք չեն վերաբերվում սահմանափակված նյութերին [6]:
Նշված օրենքի 7-րդ հոդվածի համաձայն տեղեկատվություն տնօրինողը, օրենսդրությամբ սահմանված կարգով, մշակում և հրապարակում է իր կողմից տեղեկատվություն տալու կարգը: Սա նշանակում է, որ պետական մարմինն իր հայեցողությամբ, իր գերատեսչական շահերից, և այլ նկատառումներից ելնելով կարող է չհրապարակել (տրամադրել), ոչ բոլոր և հատկապես, կոռուպցիոն իրավախախտումներին վերաբերող տեղեկությունները: Մյուս կողմից նշված օրենքը անհասկանալի նկատառումով հանրային նշանակության, ինչպես նաև պետական բյուջեից հատկացում ստացող կազմակերպություններին իրավունք է տվել, չհրապարակել իրեն բյուջեն աշխատողների հասիտիքացուցակը, աշխատանքի ընդունման կարգի և թափուր տեղերի վերաբերյալ տեղեկությունները[7]: Այս դրույթը մեր կարծիքով կոռուպցիոն ռիսկ է պարունակում և հակասում է ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի 13-րդ հոդվածին, և այս կերպ վերը նշված կազմակերպությունները դուրս են մնում հասարակական վերհսկողության տիրույթից: Պետական ապարատի արդյունավետության բարձրացմանը խանգարում է պետական կառավարման մարմինների մենաշնորհային դիրքը, ուստի անհրաժեշտ է այնպիսի համակարգ ներդնել, որը կապահովի զարգացում՝ մրցակցային հիմունքներով, հատակապես բնակչությանը ծառայություններ մատուցելու ոլորտում, և հենց այդ կապակցությամբ զարգացած երկերների մեծ մասում՝ մասնավորապես Մեծ Բրիտանիա, Կանադա, անցկացվում է ապամենաշնորհային քաղաքականություն: Արդյունավետությունն ապահովում է պետական սեկտորի և մասանվոր կազմակերպության միջև կնքված պայմնագրերը: Արդյունքում առաջանում է մրցակցություն, և բնակչությունը ունեում է ընտրության մեծ հնարավորություն, որն էլ իր հերթին խթնաում է բարձրորակ հանրային ծառայությունների մատուցմանը:
Պետական պաշտոնատար անձանց հայտարարագրերը պետք է հասնաելի լինեն ?
Գրականության ցանկ
- https://iravaban.net/wp-content/uploads/2014/12/legal_acts_1277402288721_Razmavarutyun.pdf
- https://www.arlis.am/documentview.aspx?docid=68771
- https://vasilievaa.narod.ru/5_1_99.htm
- ՄԱԿ-ի«Կոռուպցիայի դեմ կոնվենցիա»
- https://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/corruption.shtml
- Талапина Э. В. Антикоррупционныи информационный стандарт в госуправлени // «Государство и право» 2011 . 3 , стр. 5-15
1 . https://www.arlis.am/documentview.aspx?docid=68771
[2] Окусова, С.А. Конфликт интересов как внутренний источник развития коррупционных процессов [[Текст]] / С. А. Окусова // Государство и право. — 2011 .— №6 .— С. 109-112 .— (Трибуна молодых ученых)
[3] https://ego.uapa.ru/ru/issue/2012/04/15/
[4] https://www.strana-oz.ru/2012/2/deklaracii-o-dohodah-kak-sredstvo-borby-s-korrupciey
[5] https://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=1390&lang=arm
[6] Талапина Э. В. Антикоррупционныи информационный стандарт в госуправлени // Государство и право 2011 . 3 , стр. 5-15
[7] https://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=1390