ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան առաջիկայում կհզորանա

Սույն թվականի մարտի 26-ին Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը Գավառում հանդիպում ունեցավ Գեղարքունիքի մարզի կոալիցիայի անդամ ՔՀԿ-ների և ասոցիացիայի կամավորների հետ: Կարեն Զադոյանը ծանոթացավ Գեղարքունիքի մարզում կոալիցայի անդամների կողմից կատարվող աշխատանքներին, նրանց տեղեկացրեց կոալիցիայի հզորացմանը և ակտիվացմանն ուղղված առաջիկա գործողությունների, մասնավորապես առաջիկա ապրիլի վեցին Երևանում տեղի ունենալիք Կառավարություն – Քաղաքացիական հասարակություն հակակառուոպցիոն առաջին համաժողովի ու ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի 2-րդ համաժողովի մասին:

Հանդիպան վերջում ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Գեղարքունիքի մարզի կոալիցիայի անդամ ՔՀԿ-ները ընտրեցին կոալիցիայի այն երեք անդամ կազմակերպություններին, որոնք, որպես պատվիրակներ ապրիլի վեցին կմասնակցեն ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի 2-րդ համաժողովին:

Հանդիպման ավարտից հետո Կարեն Զադոյանը Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոնի նախագահ Սաթենիկ Բադեյանի ուղեկցությամբ այցելեց կոալիցիայի անդամ Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոնի կողմից հիմնադրած և Սևան քաղաքում գործող «Երկնային մանանա» արտադրամաս, ծանոթացավ արտադրամասի աշխատանքներին, որտեղ աշխատում են հաշմանդամություն ունեցող 12 աշխատողներ: «Երկնային մանանա» արտադրամասը հիմնվել է 2013թ. դեկտեմբերի 3-ին, որպես Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոնի սեփական ֆինանսական միջոցներն ապահովող սոցիալական ձեռնարկություն:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ