Վարչապետի մարտի 23-ի որոշմամաբ Արթուր Աֆրիկյանը ազատվել է ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ: Նշենք, որ մինչ ֆինանսների փոխնախաարար նշանակվելը նա 2008 թվականից աշխատել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ:
Գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրից հայտնի է դառնում, որ 2011 թվականի ընթացքում նա երկու անշարժ գույքի առուվաճառքի գործարք է կատարել, սակայն նշված չէ՝ օտարել, թե ձեռք է բերել: Այս տարվա սկզբին նրա դրամական միջոցները կազմել են 38 միլիոն դրամ և 5000 դոլար, իսկ տարեվերջին՝ 19 միլիոն դրամ, 10 հազար դոլար և 2500 եվրո: Իսկ եկամուտը կազմել է 7.28 միլիոն դրամ՝ ստացված աշխատավարձից:
2012-ին նրա դրամական միջոցները կազմել են 20 միլիոն դրամ, 10 հազար դոլար և 4 հազար եվրո: Իսկ աշխատավարձից ստացված եկամուտը կազմել է 6.58 միլիոն դրամ:
2013 թ-ին Արթուր Աֆրիկյանը 450 հազար ռուբլի արժողությամբ բաժնետոմս: Խնայողություններն այս տարվա վերջում կազմել են 16.2 միլիոն դրամ, 4406 դոլար և 5404 եվրո: Եկամուտը եղել է 6.91 միլիոն դրամ:
2014-ին նրա դրամական միջոցները եղել են 17.2 միլիոն դրամ, 4000 դոլար և 6674 եվրո: Եկամուտը կազմել է 5.74 միլիոն դրամ:
2015 թվականին նրա խնայողությունները կազմել են 17.5 միլիոն դրամ, 3065 դոլար և 6800 եվրո: Եկամուտը եղել է 8.69 միլիոն դրամ:
Հետաքրքրական է, որ 2013 թվականին ձեռքբերված բաժնետոմսից պոտենցիալ եկամուտի վերաբերյալ որևէ նշում չի եղել ոչ 2014-ի, ոչ 2015-ի տարեկան հայտարարագրերում:
Նշենք նաև, որ 2014 թվականին ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնելիս նա հայտարարագրել է մեկ հատ բնակարան՝ բազմաբնակարն շենքում և մեկ հատ ավտոտնակ: