ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանի գույքն ու դրամական միջոցները

ՀՀ վարչապետի որոշմամբ մարտի 23-ին ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը պաշտոնից ազատվեց և նշանակվեց պետեկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ: Նշենք, որ մինչ ֆինանսերի փոխնախարար նշանակվելը 2008 թվականից նա ՊԵԿ նախագահի տեղակալն էր:

Այսպիսով, 2011 թվականի տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ նրա դրամական միջոցները տարեսկզբին եղել են 122 հազար ԱՄՆ դոլար, իսկ տարեվերջին՝ 14.99 միլիոն դրամ և 90 հազար ԱՄՆ դոլար: Այս տարվա ընթացքում նրա եկամուտը կազմել է 11,03 միլիոն դրամ, որից 7.37 միլիոն դրամը ստացվել է աշխատանքի դիմաց վարձատրությունից, 3.22 միլիոնը՝ տրված փոխառությունների տոկոսագումարներից, իսկ 434 հազարը քաղաքացիաիրավական այլ հարաբերություններից:

2012 թվականի ընթացքում Արմեն Ալավերդյանն օտարել է շինությամբ հողամասը՝ 177 միլիոն 450հազար դրամով: Եվ այս գործարքի հետևանքով նրա տարեկան եկամուտը էկանորեն աճել է՝ 185.94 միլիոն դրամ, որից աշխատավարձը եղել է 6.76 միլիոն դրամ, փոխառությունից ստացված տոկոսագումարները՝ 1.63 միլիոն դրամ, և 100 հազար դրամ՝ քաղաքացիաիրավական այլ հարաբերություններից:  Նրա դրամական միջոցները տարեվերջին կազմել են 595 հազար ԱՄՆ դոլար:

2013 թվականի ընթացքում Արմեն Ալավերդյանը ձեռք է բերել բնակարան՝ բազմաբնակարան շենքում՝ 69.63 միլիոն դրամով, և ավտոտնակ՝ 3.55 միլիոն դրամով: Այս տարվա վերջում նրա դրամական միջոցները կազմել են 10 միլիոն դրամ և 387 հազար ԱՄՆ դոլար: Եկամուտը կազմել է 25,61 միլիոն դրամ, որից 7.09 միլիոն դրամը աշխատավարձից է ստացվել, 18.51 միլիոնը՝ տրված փոխառությունների տոկոսագումարներից:

2014 թվականի ընթացքում նրա դրամական միջոցները կազմել են 14 միլիոն դրամ և 387 հազար ԱՄՆ դոլար, իսկ եկամուտը՝ 14.33 միլիոն դրամ, որից 8 միլիոն դրամը աշխատավարձն է եղել, իսկ մնացած մասը՝ տրված փոխառությունների տոկոսագումարները:

2015 թվականի ընթացքում Ա. Ալավերդյանը 290 հազար ԱՄՆ դոլար հանձնել է փոխառությամբ: Հետաքրքիր է, որ նախորդ տարիների հայտարարագրերում նշվում է, որ վերջինս տրված փոխառություններից տոկոսագումարներ է ստացել, սակայն որևէ նշում չի արվել հանձնված փոխառությունների մասին: Այս տարվա ընթացքում նրա դրամական միջոցները կազմել են 9 միլիոն դրամ, իսկ եկամուտը՝ 17.61 միլիոն դրամ, որից 8.7 միլիոն դրամը աշխատավարձն է եղել, իսկ 8.9 միլիոնը՝ փոխառություններից ստացված տոկոսագումարները:

Նշենք նաև, որ 2012 թվականին, երբ նա ստանձնել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնը հայտարարագրել է 14.99 միլիոն և 90 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ և 2 հատ հողին ամրակցված այլ անշարժ գույք, իսկ 2014 թվականին՝ ֆինանսների փոխնախարարի պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է 10 միլիոն դրամ և 387 հազար ԱՄՆ դոլար, նաև 2013-ին գնած բնակարանն ու ավտոտնակը:

Նրա կինը՝ Նարինե Ալավերդյանը, 2011-ին սկզբին ունեցել է 4.7 միլիոն դրամ և 20 հազար դոլար, իսկ տարեվերջին՝ 8.5 միլիոն դրամ և 20 հազար դոլար: Նրա եկամուտը կազմել է 5.4 միլիոն դրամ, որից 4.06 միլիոնը ստացվել է աշխատավարձից, իսկ 1.34 միլիոնը՝ տրված փոխառությունների տոկոսագումարից:

2012-ին նրա դրամական միջոցները կազմել են 9.5 միլիոն դրամ և 20 հազար դոլար, իսկ եկամուտը՝ 4.46 միլիոն դրամ, որից 4.11 միլիոնը աշխատավարձն է եղել, մնացյալը՝ փոխառություններից ստացված տոկոսագումարները:

2013-ին Նարինե Ալավերդյանի դրամական միջոցները նվազել են՝ 8.5 միլիոն դրամ և 20 հազար դոլար դառնալով: Եկամուտը կազմել է 4.23 միլիոն դրամ, որից 4.04 միլիոնը աշխատավարձն է եղել, մնացյալը՝ փոխառություններից ստացված տոկոսագումարները:

2014-ին դրամական միջոցները կազմել են 9.8 միլիոն դրամ և 20 հազար դոլար, իսկ եկամուտը՝ 5.07 միլիոն դրամ, որից 4.51 միլիոնը աշխատավարձն է եղել, մնացյալը՝ փոխառություններից ստացված տոկոսագումարները:

2015-ին Նարինե Ալավերդյանն իր ամբողջ դրամական միջոցները՝ 39 հազար ԱՄՆ դոլարը փոխառությամբ է հանձնել: Այս տարվա ընթացքում նրա եկամուտները կազմել են 5.71 միլիոն դրամ, որից 4.03 միլիոնը աշխատավարձն է եղել, մնացյալը՝ փոխառություններից ստացված տոկոսագումարները:

Լուսանկարը՝ gov.am կայքի

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ