«We Share» շրջանավարտների փորձի փոխանակման նախագիծ ՀՊՄՀ իրավագիտության բաժնի մասնագիտական պրակտիկայի շրջանակներում երիտասարդներն այսօր եղան Իրավաբանների հայկական ասոցիացիայում, հանդիպեցին Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի հիմնադիր անդամ Կարեն Զադոյանին:
Պարոն Զադոյանը ներկայացրեց կոռուպցիան որպես արատ, դրա տեսակներն ու հասկացությունը: Նա շեշտը դրեց հակակոռուպցիոն պայքարի վրա՝ խոսելով առաջնորդությունից:
Մահաթմա Գանդի, Լի Կուան Յու և Մարտին Լյութեր Քինգ. Կարեն Զադոյանը ներկայացրեց հայտնի երեք առաջնորդների կենսագրությունն ու որդեգրած սկզբունքները:
Նա կենտրոնացավ Մարտին Լյութեր Քինգի պայքարին. «Ինչպե՞ս է նրա պայքարը սկսվել. մեկ օր աշխատանքից տուն վերադառնալիս նա ավտոբուսում հրաժարվել է իր տեղը զիջել սպիտակամորթի, որից հետո ձերբակալվել է: Այս ամենը սկիզբ դրեց հասարակական տրանսպորտի զանգվածային բոյկոտի, որը վերածվեց խտրականության, անարդարության ու ռասսիզմի դեմ սկսված համաամերիկյան հզոր շարժման, որն առաջնորդեց Մարտին Լյութեր Քինգը: 1963թ.-ին նա առաջնորդեց զանգվածային երթ դեպի Վաշինգթոն, ունեցավ իր պատմական ելույթը՝ «Ես երազանք ունեմ» (տեսանյութը կցված է նյութին): Մարտին Լյութեր Քինգը 1964թ.-ին արժանացել է Նոբելյան խաղաղության մրցանակին»,- ասաց պարոն Զադոյանը:
Կարեն Զադոյանը փոխանցեց, որ այս բոլոր առաջնորդները ոչ բռնի հեղափոխությունների կողմնակից էին, նրանք փոխել են պետություններ և համակարգեր՝ գաղափարներով. «Ինչո՞ւ են մարդիկ գնում առաջնորդների ետևից, երբևէ այդ հարցը ինքներդ ձեզ տվել եք, ոչ թե նրա համար, որ նրանք անփոխարինելի են, այլ նրա, որ անձիք կրում են իրենց առաջնորդների գաղափարները` համարելով դրանք իրենց սեփականը:
Բացի այդ, պարոն Զադոյանն անդրադարձավ Հայաստանում հակակոռուպցիոն պայքարին՝ մեջբերելով միջազգային փորձը:
Վերջում երիտասարդները մասնակցեցին Հակակոռուպցիոն արժեքների խաղին:
Յուրաքանչյուր մասնակից բարձրաձայնեց իր նախընտրած հակակոռուպցիոն մեկ արժեք, բոլոր մասնակիցները միասին առաջարկված հակակոռուպցիոն արժեքներից ընտրեցին 3 ամենակարևոր արժեքները, դրանք են՝ պաշտոնական դիրքը չչարաշահելու արժեքը, ազնվությունն և իրավահավասարությունը:
Լուրեր
- Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է երեք պաշտոնյաների կաշառք ստանալու եւ 10 անձի վերաբերյալ գործի նախաքննությունը
- Նոր գործիք՝ պետական գնումների ոլորտում շահերի բախման խնդիրները կանխարգելելու և բացահայտելու համար
- Ես 2000 թվականից սկսած աշխատավարձս հավաքում եմ, որպեսզի բնակարան գնեմ. Հրանուշ Հակոբյան
- Հաստատվեցին պետական նպաստների չափերը
- Հակակոռուպցիոն պայքարը Հայաստանում
Իրադարձություններ
- Գույքի և եկամուտների հայտարարագրման ինստիտուտի թափանցիկության ապահովման գործում կարևոր դեր պետք է ունենան ՔՀԿ-ներն ու ԶԼՄ-ները
- «Հայաստանում ոչ թե առողջապահության, այլ հիվանդապահության համակարգ է»
- «Տեղեկատվության ազատությունն այն հիմնաքարն է, որ բնորոշում է հիմնապես ազատ պետությունները». Դավիթ Հարությունյան
- Կստեղծվի կոռուպցիոն ռիսկերի և ապօրինի հարստացման դեպքերի ինտերակտիվ առցանց քարտեզ