Ռումինիան, Բուլղարիան և Խորվաթիան Եվրոպական միության ամենակոռումպացված անդամ երկրներն են՝ ըստ նոր Եվրոպական խորհրդարանի ուսումնասիրությունների, որը ցույց է տալիս, որ եվրոպական տարածաշրջանում կոռուպցիայի հետևանքով տարեկան 800 միլիարդ եվրո է անհետանում: Ընդհանուր տարեկան կորստի այս ցուցանիշը, որը կազմում է ԵՄ-28 ՀՆԱ-ի 6.3 տոկոսը, հիմք է հադիսացել կոռուպցիոն գործունեության դեմ պայքարելու նպատակով Եվրոպական միասնական դատախազոություն հիմնելու կոչերին: Տեղեկացնում է The Independent-ը:
Ըստ հաշվարկների, այս տարվա կորուստը, որը գնահատվել է 782 միլիարդ եվրո, ութ անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշները: Դրա պատճառը այն է, որ ուսումնասիրությունը գնահատել է խնդրի ամբողջական հետևանքները՝ սկսած անուղղակի ազդեցություններից (ընկերությունները հետաձգում են ներդրումները), մինչև ուղակի ազդեցությունները (փողերի անհետացում պետբյուջեից): Կոռուպցիան, որը զեկույցում որակվում է «իշխանության չարաշահում հանուն մասնավոր շահի», կարող է տարբեր կերպ դրսևորվել՝ պաշտոնյաներին տրվող կաշառքից մինչև շահութաբեր պայմանագրերի կնքում: Եվ կոռուպցիան ունի ոչ միայն ֆինանսական, այլև սոցիալական և քաղաքական նշանակալի հետևանքներ, ինչպիսիք են ավելի մեծ անհավասարությունը, կազմակերպված հանցագործության ավելի բարձր մակարդակը, օրենքի գերակայության բացակայությունը, անվստահությունը պետական ապարատի նկատմամաբ:
«Տնտեսական հետևանքներից բացի, կոռուպցիան մեծ սպառնալիք է հանդիսանում որպես կազմակերպված հանցագործության և ահաբեկչական խմբավորումների գործիք, որը հաճախ օգտագործվում է իշխանություն ձեռք բերելու և իրենց գործողությունները իրականացնելու համար », – ասված է զեկույցում:
Բրիտանիան 6-րդ տեղն է գրավում կոռուպցիայի նվազագույն մակարդակ ունեցող եվրոպական երկրների շարքում՝ Լյուքսեմբուրգից, Նիդեռլանդներից, Շվեդիայից, Ֆինլանդիայից և Դանիայից հետո: Արեևելյան Եվրոպայի երկրները ԵՄ-ի ցանկում զբաղեցնում են աղյուսակի երկրորդ կեսը՝ 28 անդամ պետությունների շարքում:
Զեկույցում առաջարկում են մի շարք խոշոր փոփոխություններ, որոնց կիռարման շնորհիվ հնարավոր կլինի տարեկան հետ բերել 56 միլիարդ եվրո: Առաջարկների թվում են՝ ընդլայնել Համագործակցության և ստուգման մեխանիզմներըը, որոնք արդեն կիրառվում են Բելգիայում և Ռումինիայում, եվրեպական մյուս երկրներում նույնպես, ստեղծել Եվրոպական միասնական դատախազոություն՝ աջակցելու համար Եվրոպական հանձնաժողովի` Խարդախության դեմ պայքարի գրասենյակի գործունեությանը:
Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը