Հայտնի են Դոնի Ռոստովի աղետալի ավիավթարի նախնական պատճառները

Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը իր ցավակցությունն է հայտնել ավիավթարի ենթարկված թիվ FZ981 չվերթի զոհվածների հարազատներին  և մտերիմներին, և հավելել, որ ներկայումս քննիչները փորձում են պարզել աղետի պատճառը: Այս մասին տեղեկացնում է LifeNews լրատվական գործակալությունը:

ՌԴ ՔԿ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ չնայած եղանակային դժվար պայմաններին, այժմ դեպքի վայրում աշխատում է ավելի քան 50 անձանցից բաղկացած քննչական խումբը:

LifeNews-ին տված իր հարցազրույցի ժամանակ, Մարկինը նշել է, որ այն բանից հետո, երբ բոլոր բեկորներն ու մնացորդները կհավաքվեն, դրանք կուղարկվեն նույնականացման: Սև արկղերը ևս հայտնաբերվել են, որոնք կուղարկվեն մասնագետներին՝ վերծանման համար: Այս պահի դրությամբ ըստ նախնական վարկածի՝ աղետի հիմնական պատճառներն են՝ օդաչուի սխալը, տեխնիկական անսարքությունը և եղանակային վատ պայմանները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել