Լինում են դեպքեր, երբ քաղաքացին անձնագիրը ներկայացնում է որևէ երկրի դեսպանատուն մուտքի վիզա ստանալու համար և այն տևում է օրեր, շատ դեպքում նաև շաբաթներ: Գործարքներ կատարելու համար իրեն անհրաժեշտ է լինում անձը հավաստող փաստաթուղթ, իսկ անձնագիրը դեսպանատնում լինելու պատճառով չի կարողանում իրացնել վերը նշված իրավունքը: Նույնականացման քարտ ունենալու դեպքում այն կարող եք ներկայացնել ցանկացած մարմին օրենքով սահմանված իրավունքներն իրացնելու համար, այն դեպքում, երբ անձից պահանջվում է անձը հավաստող փաստաթուղթ: Առավել ևս, քարտի վրա ամրագրված է հանրային ծառայությունների համարանիշը (ստիպված չեք լինի համարանիշի համար դիմել առանձին):
Եվս մեկ առավելություն՝
Այն դեպքում, երբ անձնագրի վավերականության ժամկետը լրացած է լինում կամ օտագործման համար այլևս պիտանի չէ տարբեր պատճառներով և նա ցանկանում է ճամփորդել, քաղաքացին պետք է դիմի կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր ստանալու համար: Նշված փաստաթուղթ ստանալու հիմքը նույնականացման քարտն է: Եթե անձը չունի նույնականացման քարտ, կենսաչափական անձնագիր ստնալիս պարտադիր պետք է դիմի նաև նշված փաստաթղթի համար: Իսկ այն դեպքում, երբ կենսաչափական անձնագիր ստանալու անհրաժեշտության դեպքում քաղաքացին դիմում է սեղմ ժամկետում լրացուցիչ վճարներ կատարելու հիմքով նշված փաստաթուղթը ստանալու համար, ստիպված է լինում կատարել լրացուցիչ ծախս՝ պայմանագիր կնքելով նաև նույնականացման քարտի համար (եթե կենսաչափական անձնագիր ստանալիս չի ունենում նույնականացման քարտ):
Հիշեցնենք ևս մի քանի առավելություններ:
- նույնականացման քարը որպես անձը հավաստող ներքին օգտագործման փաստաթուղթ առավել դյուրին է կրելը,
այն ավելի դիմացկուն է, քան թղթային անձնագիրը, - նույնականցման քարտում ամրագրվում է հանրային ծառայությունների համարանիշը և անհրաժեշտության դեպքում ստիպված չեք լինի դիմելու և ստանալու հանրային ծառայությունների համարանիշ, որը A4 ֆորմատի թղթով է տրամադրվում, շուտ է մաշվում և պատռվում,
- նույնականացման քարտ ունենալու դեպքում էլեկտրոնային ստորագրություն ձևավորելիս այն ավելի պաշտպանված է,
- նույնականացման քարտ ստանալուց հետո անձը կարող է ձևավորել պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցե,
- վճարահաշվարկային տերմինալներով կոմունալ և այլ վճարումներ կատարելիս նույնականացման քարտը տերմինալի համապատասխան գրպանիկում մտցնելիս անմիջապես ներբեռնվում է ձեր տվյալները:
Հարգելի քաղաքացիներ՝ հետեվեք նույնականացման քարտ ստանալու մեր կոչին:
Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկացավ ՀՀ անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանից: