ARMACAD ընկերությունը տեղեկացնում է 75% կրթաթոշակի տրամադրմամբ Երևանում և Չիկագոյում 2016-17 ուսումնական տարվա համար իրավագիտության մագիստրոսի աստիճանի ծրագրի ընդունելութան մասին Իլլինոյս նահանգի Տեխնոլոգիաական Ինստիտուտի Չիկագո-Քենթի իրավաբանական քոլեջի և Կովկասում Ամերիկյան Իրավունքի Դպրոցի համատեղ հայտարարության մասին։
Ծրագիրն իր մեջ ներառում է բիզնես իրավունքի թեմայով երկու կիսամյակ տևողությամբ դասընթացներ Երևանում և մեկ կիսամյակ տևողությամբ մագիստրոսական ծրագիր Իլլինոյս նահանգի Տեխնոլոգիական Ինստիտուտի, Չիկագո-Քենթի Իրավաբանական քոլեջում։
Ուսումնական գործընթացը կսկսվի Երևանում 2016թ. սեպտեմբերին և կավարտվի 2017թ. հունիսին։ Այս երկու կիսամյակ տևողությամբ դասընթացն իր մեջ ընդգրկում է բացառապես անգլերենով անց կացվող տասը պարտադիր դասընթացներ իրավաբանական գրավոր խոսքի, առցանց գործարքների, միջազգային բիզնես գործարքների, մտավոր սեփականության իրավունքի, ԱՄՆ վարչական իրավունքի, միջազգային քրեական իրավունքի և այլ թեմաներով։
Վերը նշված ծրագիրն ավարտելուց անմիջապես հետո կամ երեք տարվա ընթացքում շրջանավատները հնարավորություն կստանան շարունակել մագիստրոսական ծրագրով իրենց ուսումը Իլինոյս նահանգի Չիկագո-Քենթի Իրավաբանական քոլեջում։
Ծրագրին դիմելու համար մինչև 2016թ. հունիսի 10-ը համապատասխան հասցեին պետք ուղարկվեն հետևյալ փաստաթղթերը՝
• Ինքնակենսագրական անգլերեն լեզվով (CV)
• Անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն
• Ագլերեն լեզվով երաշխավորագիր, որի մեջ տեղեկատվություն կլինի դիմորդների մասնագիտական փորձի և գիտական գործունեության մասին
• Ուղեկցող նամակ
• Բակալավրի աստիճանի ավարտական վկայական
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ այստեղ: